Սիրիա են ժամանել հարյուրավոր լիբիացի կամավորներ Ասադի վարչակարգի դեմ պայքարելու համար
«Արայ ալ արաբի» կայքը հաղորդում է, որ օրերս Լիբիայից մոտ 6 հարյուր կամավոր Թուրքիայի տարածքով ժամանել է Սիրիա, որպեսզի համալրի նախագահ Բաշար Ալ Ասադի դեմ պայքարող «Սիրիական ազատ բանակի» շարքերը։
«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ լիբիացի կամավորներն ուղևորվել են Սիրիա Լիբիայի ազգային անցումային խորհրդի առաջնորդ Մուստաֆա Աբդել Ջալիլի հայտարարությունից հետո, որով նա իր աջակցությունն էր հայտնել Սիրիայի ապստամբներին։
Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները և Լիբիայի նոր իշխանությունները հոկտեմբերին մի շարք գաղտնի հանդիպումներ են իրականացրել Ստամբուլում և Տրիպոլիում, որտեղ քննարկել են սիրիացի ապստամբներին զենք և ֆինանսական օգնություն տրամադրելու հարցեր։