Աշխարհ

05.10.2024 18:49


Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ավտոբուս է բախվել. տուժել է 12 մարդ

Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ավտոբուս է բախվել. տուժել է 12 մարդ

Անթալիայում (Թուրքիա) զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ավտոբուս է բախվել, կան տուժածներ, հայտնում է IHA գործակալությունը:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել D400 մայրուղու վրա: Ալանիայի ուղղությամբ շարժվող ավտոբուսը բախվել է ճամփեզրին կանգնած ավտոբուսին։ Այդ պահին ավտոբուսից իջնում էին հյուրանոցի հյուրերը։

«Վթարի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում՝ վարորդը և զբոսաշրջիկները, որոնց քաղաքացիությունը դեռևս հայտնի չէ»,-ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը