Կարո՞ղ է ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Ուրախացեք, ժողովուրդ ջան, Հայաստանի կառավարությունը հատուկ ձեզ համար 45 միլիոն եվրո է ծախսել․ դուք, ժողովուրդ, ունեք դեսպանատան ձեր սեփական շենքերը Փարիզում ու Լոնդոնում։ Գուցե մտածեք, թե ձե՞զ ինչ, ինչու է ձեզ համա՞ր որ․ բայց իհարկե սխալված կլինեք, որովհետև, համաձայն ՔՊ-ական կառավարության տրամաբանության, պետք է ժողովուրդը պահանջի, որ դեսպանը գերթանկարժեք շենքում նստի, այնպես, ինչպես պետք է պահանջի, որ պաշտոնյան բարձր աշխատավարձ ու պարգևավճար ստանա, դատախազն ու դատավորը բարձր աշխատավարձ ստանան, չէ՞ որ նրանք ժողովրդին են դատում։
Կառավարության լրատվականը հայտնում է, որ Փարիզ այցելած Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ դեսպանատան նոր շենք։ Այդ շենքը հարկատուների գրպանին արժեցել է 23 մլն եվրո։ Մենք Փարիզում ունեինք դեսպանատան շենք, որը թեև մեր սեփականությունը չէր, բայց անհատույց, այսինքն՝ ձրի տնօրինում էր Հայաստանը ու ներկայանալի շենք էր։ Սրանք ասացին՝ չէ, մեզ ձրի պետք չէ, մենք ինքնիշխան ենք ու գնեցին Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահի տունը: Հուլիս ամսին էլ Լոնդոնում Նիկոլն այցելեց ՀՀ դեսպանատան նոր շենք ու հպարտ գրեց, որ այն գտնվում է քաղաքի ամենակենտրոնում: 22 մլն դոլար էլ դա էր արժեցել։ Նայում ես սրանց ծախսերն ու մտածում՝ լավ դրա վախտն է՞ր։ Սաղ նորմալ էր, մնում էր դեսպանատան շենքե՞րը։ Անգամ եթե ուզում էիր առնել, պարտադիր է՞ր դա լիներ գերթանկարժեք։ Դու արդյո՞ք էն ֆինանսական ռեսուրս ունեցող երկիրն ես, որ կարող է իրեն թույլ տալ նման թանկարժեք շենքեր։ Գիտե՞ս քո երկրում քանի հազար մարդ կա, որ ուտելու բան առնելիս 10 հատ խանութ ա մտնում-ուսումնասիրում, թե որտեղ ա 10-20 դրամ ավելի էժան ու էդտեղից է առնում, իսկ դու էդ քաղաքացու փողերը մսխում ես։ Դու արտաքին պարտք ես վերցնում ու ծախսում ես անիմաստ բաների վրա։ Պետք է Հայաստանը հավուր պատշաճի ներկայանա․ հավուր պատշաճինը դա է՞։
75-ամյա միայնակ թոշակառու Արաքսյա տատիկի տանը երկու տարի գազ չկա, անջատել են, որովհետև փող չունի գազի։ Հոսանքը միացնում է ամեն օր 40 րոպե։ Հաշվարկել է, թե ինչքան պետք է միացնի, որ կարողանա վճարել իր թոշակով, որ դա էլ չանջատեն։ Ուսուցչուհին բողոքում է, որ ունենալով բարձրագույն կրթություն՝ ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձ է ստանում, այնինչ դու խոստացել էիր 4 թե 5 հարյուր հազար դրամ։ Քո գյուղացին հողը չի մշակում, որովհետև սերմի, ջրի ու հողի հարկի փողը չունի․ էդ մի դեսպանատան շենքի գումարին դու սաղ երկիրը սերմացուով ու ոռոգման ջրով կապահովեիր։ Տղան բանակից զանգել-ասում ա տաք շորեր ուղարկեք, բայց ֆորմայիս գույնին, որ չնկատեն, ցուրտ ա․ զինվորին կառավարությունը տաք շոր չի տալիս, փող չունի, բայց շքեղ շենք ա առնում, որ մի ՔՊ-ական դեսպան 5 աստղանի կեցավայր ունենա։
Հիմա մեզ պետք է համոզեք, որ էդ ծախսերը, որ անում եք, առաջնահերթ է՞։ Ձեր պադավատներն առաջնահերթ են, ձեր շոուներն առաջնահերթ են, ձեր թանկարժեք ճանապարհորդություններն առաջնահերթ են։ Էն որ թռչում եք ԱՄՆ, էնտեղից Բելգիա, էնտեղից Լեհաստան, էնտեղից Փարիզ, դա երկրի համար առաջնահերթություն է՞։ Ասում ես վաղը պատերազմ կարող է լինել․ բանակդ բարեփոխել ե՞ս, համալրել ե՞ս։ Երկիր եք տարել պարտութան, տարբեր հաշվարկներով՝ մինչև 5 մլրդ դոլարի զենք վարի եք տվել։ Բա Ադրբեջանը մեռավ զինվելով, դո՞ւ ինչ ես արել։ Լուսանկարներ էին ուղարկել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային դիրքերից, իրարից մի 200 մետր հեռավորություն էլ չկար, ամաչեցի դրանք հրապարակել․ Ադրբեջանի դիրքերը նորմալ կացարաններով, մերը՝ երեք ժեշտ իրար միացրած հոլիկ էր ու ցելոֆոնը որպես դուռ։
Ասում եք ամաչում ենք, որ մենք չունենք մեր սեփական դեսպանատան շենքը։ Դու դրանից մի ամաչիր, այլ ամաչիր, որ էն վիճակում ես, որ էն երկրները, որոնցում դու 23 միլիոն եվրոյով մի հատ շենք ես առնում, իրենք քեզ հումանիտար օգնություն են ուղարկում՝ համարելով, որ վիճակդ ծանր է։ Դիվանագիտությունը, ախար, շենքը չէ․ դեսպանատան համար 5 հարկանի շենք է առնում մի երկրում, որտեղ ամեն ինչ պրավալ են տվել․ օրինակ՝ նույն Մեծ Բրիտանիայում։
Պետական բյուջեից հազարավոր դոլարներ են ծախսել, գնացել են Փարիզ, Նիկոլը՝ Ամերիկայից վերադառնալուց անմիջապես հետո, Արարատը՝ Վարշավայից միանգամից։ Իբր՝ տեսեք, ժողովուրդ էնքան ծանրաբեռնված ենք, որ տեղից տեղ ենք գնում, չենք հասցնում դաժե Հայաստան գանք։ Փարիզում են հավաքվել բազմաթիվ երկրների ղեկավարներ, նախարարներ։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի են գնացել, 50 երկիր էդ կազմակերպության անդամ է։ Դուք գնացել եք մի երկրից, որտեղ, ըստ ձեզ, հեսա-հեսա պատերազմ է լինում։ Ու ի՞նչ եք արել։
Հաղորդագրություն են տարածել՝ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, Աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարարին ու քննարկել ՏՏ, կրթության ոորտում համագործակցությունը և տրածաշրջանային հարցեր․ Աֆրիկյան երկիր է, գյուղատնտեսական ու հետն էլ՝ հետամնաց․ ի՞նչ տարածաշրջանային կամ ՏՏ հարց ես քննարկել։ Նայում եմ՝ Արարատ Միրզոյանի հաջորդ հանդիպումը Մավրիտանիայի ԱԳ, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մավրիտանացիների նախարարի հետ է։ Աֆրիկյան պետություն, որի բնակչությունը զբաղվում է քոչվոր անասնապահությամբ, բուծում են ոչխարներ, ուղտեր, ի՞նչ ես քննարկել իրենց հետ։ Ես չեմ թերագնահատում և ոչ մի պետության, բայց էս նեղ մաջալին արտաքին գործող նածարարը ուղտեր բուծող երկրի հետ ընդհանուր քննարկելու ի՞նչ ունի։ Լավ ժողովուրդ, անլուրջ է, բա դու գնաս մի երկիր, որտեղ 50 պետության արտգործնախարար կա ու նման հանդիպումներ ունենա՞ս ու համոզես, թե այցդ արդյունավետ է՞։ Գուրգենին հրավիրել էին խաշի, վերջում հարցրին հըն, համո՞վ էր, ասաց չգիտեմ, ես մենակ թթու ծիծակ կերա։ Արարատին հարցնեն գագաթնաժողովը ո՞նց էր, պետք է ասի ի՞նչ իմանամ, ես մենակ մավրիտանացիներին եմ հանդիպել։ Վաղն էլ Նիկոլը սիրուն տեսանյութ կհրապրակի, որ Տոգոյում մենք արդեն ունենք մեր դեսպանատան կավե շենքը՝ ծղոտե տանիքով, 20 մլն դոլար արժեքով։
Նիկոլենք գնցել են մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: Էդ 50 անդամ երկրների առնվազն մի մասը՝ Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Ռումինիան, Կանադան և այլն Ադրբեջանի հետ կապեր, մի մասը՝ ռազմավարական համագործակցություն ունեցող երկրներ են, փոխանակ նրանց հանդիպի, քննարկի, ասի դաշնակից եք, մենք էլ նույն միության անդամ ենք, խնդրում եմ համոզեք գերիներին տա, խաղաղության պայմանագիրն արագացնի, համոզեք թող չսպառնա, համոզեք չհարձակվի և այլն, գնում է մենակ հյուրընկալ երկրի նախագահ ու վարչաետի հետ հանդիպում է ու գնում հեծանիվ քշելու։ Արարատ Միրզոյանը գոնե Տոգոյի ու Մավրիտանիայի հետ հանդիպել է, Նիկոլը երկու օր Փարիզում է, կառավարության լրատվականը այլ հանդիպման մասին չի գրել, բացի Ֆրանսիայի նախագահից ու վարչապետից։ Ու հայտնել է, որ հեծանիվ է քշել Փարիզում, 23 մլն դոլարանոց դեսպանատան շուրջբոլորը։ Թանկարժեք ժամանակդ ինչի՞ վրա ես դու ծախսում։ Եթե դու պետք է ոչինչ չանեիր, մենակ էդ գագաթնաժողովին մասնակցեիր, բա ինչի՞ ես երկու օր շուտ գնացել, զբոսաշրջությա՞ն․ օրինակ որոշ երկրների ղեկավարներ մենակ միջոցառման օրն են գնացել։ Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ կարող ա՞ ձեզ մերժել են, ոնցոր կանադացիները՝ Ալենին։
Կամ, ասենք, հանդիպել ես որևէ երկրի, չնայած ի՞նչ որևէ երկիր, մենակ Ֆրանսիայի ղեկավարին ես հանդիպել դեռ ու բնականաբար խնդրում ես, քանի որ քո երկրի հետ վատ հարաբերություններ չունի, ինչ հնարավոր է՝ անի, որ քո պրոբլեմները կարողանաս թեթևացնել, գոնե մի մասը։ Մակրոնը ասում է՝ տեսնեմ ինչ կարող եմ անել, դու էլ քո հերթին արա։ Ու Ֆրանսիայի նախագահը, որին խնդրել ես միջնորդ լինի, տեսնում է, որ դու անհոգ քեզ համար հեծանիվ ես քշում, չնայած որ ճիշտ առիթ է ստեղծվել դիվանագիտական շփումներ ունենալու լիքը երկրների ներկայացուցիչների հետ, չի ասի՞ էս ինձ հիմարի տեղ ա՞ դրել, ես իր խնդիրներով, ինքը՝ հեծանվով։ Բա դու էսքան պրոբլեմի մեջ թաղված հելնես գնաս ու հեծանիվ քշե՞ս։ Ժողովուրդ, ջան, չի հասկացվում, սիրուն չի։ Ոնց որ երկրի ենրսում ես դու քո պրոբլեմները մենակ ուրիշների ուսերին թողնում, էնպես էլ երկրից դուրս է։ Բայց հենց քո վարքն է խանգարում, որ էդ պրոբլեմները լուծվեն, դո՛ւ ես խանգարում։
Մի անգամ Վանաձոր այցելելիս ուղեկիցս մի կիսակառույց տուն ցույց տվեց, ասաց՝ էդ տան առաջին հարկում ապրում են, որոշել էին երկրորդ հարկ գցել, նեղ էր տունը, անդամները շատ էին․ տան հայրը ընկերներին խնդրում է՝ որ շատ ծախս չլինի, եկեք միասին շարենք երկրորդ հարկը։ 7-8 ընկեր հավաքում, սկսում են երկրորդ հարկը շարել․ պատմում է, թե օրվա կեսին, մենք գործ ենք անում, տեսնենք՝ տան երկու տղերքը հագած-կապած դուրս եկան, թե՝ գնում ենք Երևան, երեկոյան համերգ կա։ Ո՞նց թե գնում ենք համերգի, ասում են, մենք գանք քո տունը շարենք, դու գնաս համերգի՞։ Թողնում են կիսատ ու գնում․ մինչև հիմա էդ տունը կիսակառույց է։
Մարդը կենցաղում լիքը պրոբլեմներ է ունենում, որոնք այո, պատահում է, որ միայնակ չի կարողանում հաղթահարել ու վստահաբար՝ դիմում է իր ծանոթ, բարեկամ մեկին, որն ունի ազդեցություն, փող, խնդրում է լուծել։ Բայց որ էդ ազդեցիկ մարդը տեսնի, որ ինքը զբաղված է քո խնդիրներով, դու հելել քո համար հեծանիվ ես քշում, կասի քեզ հաջողություն, դու էն մտավոր վիճակում չես, որ գիտակցես քո խնդիրները։ Դա Նիկոլի հեծանիվն է Փարիզում, մեր խնդիրների ֆոնին։
Կարճ ասած՝ այս ամենը հազարերորդ անգամ ապացուցում են, որ դուք պետությունից էլ եք հեռու, պետականությունից էլ եք հեռու, դիվանագիտությունից էլ։ Դուք անգամ որ կայծակնային արագությամբ հարստանում եք, դուք փող աշխատելուց էլ եք հեռու, դուք ուղղակի վերցնում եք պետբյուջեում արդեն դրված՝ ժողովրդի փողը․ դու դա չեք աշխատում, դուք վերցնում եք։
Դրա համար ձեզ ոչ մեկ լուրջ չի ընդունում, ո՛չ երկրից դուրս, ո՛չ երկրի ներսում։ Ձեր կարծիքով, որ դեռ իշխանության եք, ձեզ լո՞ւրջ են ընդունում, դրա համա՞ր եք իշխանության։ Իհարկե՝ ոչ։ Դա անտարբերության արդյունք է, ոչ թե վստահության։ Դուք մնում եք իշխանության անտարբերության պատճառով։ Մարդկանց համար ուղղակի մեկ է՝ կա իշխանություն, թե չկա։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today