Լրահոս

29.11.2011 13:37


Ռուսաստանի ԱԳՆ–ն դեմ է Սիրիա զենքի մատակարարման վրա բեռնարգելք դնելուն

Ռուսաստանի ԱԳՆ–ն դեմ է Սիրիա զենքի մատակարարման վրա բեռնարգելք դնելուն

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը,  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել Սիրիային զենք մատակարարելու վրա բեռնարգելք դնելու Արևմուտքի առաջարկին։

–Խմբավորումները, որ ձևավորվում են նաև այլ երկրներից Սիրիա եկած քաղաքացիներից, ակտիվ կերպով զինվում են։ Այդ իսկ պատճառով Սիրիային սպառազինություններ մատակարարելու վրա արգելք դնելու մասին առաջարկները բավական անարդար են։ Մենք գիետնք, թե Լիբիային զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքն ինչպես էր գործում. այն, ըստ էության, կիրառվում էր միայն լիբիական բանակի համար զենք մատակարարելու վրա, իսկ ընդդիմությունը ստանում էր այդ զենքը,–ընդգծել է նա։

Սերգեյ Լավրովը Արևմուտքին կոչ է արել Սիրիային այլևս վերջնագրեր չներկայացնել։

Այս խորագրի վերջին նյութերը