Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում
Իսրայելական զորքերի ներխուժումից անմիջապես հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Գազայից և Լիբանանից հետո Իսրայելի հաջորդ հարձակման թիրախը կարող է լինել Թուրքիան:
Այդ կապակցությամբ շատ վերլուծաբաններ սկսեցին մեկնաբանել, թե դա ինչ կարող է նշանակել և արդյոք Նաթանյահուն ունի՞ իրական ծրագիր՝ հարձակվելու Թուրքիայի վրա:
Նախ նշենք, որ չնայած Էրդողանը գրեթե ցեղասպան է համարում Իսրայելի գործողությունները Գազայում՝ գործնականում, բացի խոսքերից, Անկարան կոնկրետ քայլ չի կատարում, որպեսզի թուլացնի իր տնտեսական կապերը հրեական պետության հետ:
Ի՞նչ տնտեսական կապերով են շաղկապված Թուրքիան և Իսրայելը
Գազայում ծավալված պատերազմի ընթացքում թուրքական և իսրայելական նավահանգիստների միջև բեռնափոխադրումները շարունակվում էին լայն թափով։ Միայն անցած տարվա տվյալներով՝ 293 բեռնատար նավ Թուրքիայից նավարկել է Իսրայել:
Իսրայելը շարունակում է նավթ ստանալ Թուրքիայի տարածքով՝ ներառյալ հում նավթը, որը խողովակներով ուղարկվում է Ադրբեջանից դեպի Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգիստ և արևմտյան Թուրքիայի SOCAR-ի Aliaga նավթավերամշակման գործարան: Մատակարարման աղբյուրն Ադրբեջանն է, իսկ Թուրքիան բաց է պահում ծորակները։
Մինչև անցած տարի Իսրայելը նավթի ամենամեծ գնորդն էր, որն Իրաքյան Քրդստանն արտահանում էր Ջեյհանով Թուրքիա:
Մինչ Էրդողանը անցած տարվա հոկտեմբերի 25-ին մերժեց ՀԱՄԱՍ-ին համարել «ահաբեկչական» կազմակերպություն, իսկ Նաթանյահուին անվանում էր ֆաշիստ, Ջեյհանում 1 միլիոն բարել նավթով բեռնված տանկերը բեռնաթափվում էր Իսրայելի Էյլաթ նավահանգստում, հայտնում էր այն ժամանակ Bloomberg-ը:
Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը բավարարում է Իսրայելի նավթի կարիքների 30%-ը, անցած տարվա մարտին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Սակայն, Էրդողանի շուրթերից քննադատության ծտպուն անգամ չի լսվում Ադրբեջանի հասցեին այդ առթիվ:
Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազան մի քանի բազաների թվում է, որտեղից Միացյալ Նահանգները զենք և տեխնիկա է տեղափոխում Իսրայելի ռազմական արշավին աջակցելու համար: Ըստ Declassified-ի՝ Իսրայելին ռազմական օգնություն է հասցվել Հարավային Կիպրոսում գտնվող բրիտանական RAF Akrotiri բազայի միջոցով։
Թուրքական պողպատի, երկաթի և քիմիական նյութերի վաճառքն օգնում է իսրայելական զենքի արդյունաբերությանը: Թուրքիան Իսրայելի հինգերորդ խոշորագույն մատակարարն է պողպատի և երկաթի: Պողպատը կազմում է թուրքական արտահանման 20%-ը Իսրայել, քիմիական նյութերը՝ 10,7%-ը, իսկ երկաթը և այլ մետաղները՝ 4,2%-ը, ըստ Թուրքիայի արտահանողների միության։
Այսօր այս երկու երկրների ընդհանուր շրջանառությունը կազմում է մոտ 10 մլրդ դոլար, և այն վերջին տարիների ընթացքում ոչ միայն չի պակասել, այլև ընդլայնվել է:
Ինչո՞ւ է այդ դեպքում Էրդողանը պարբերաբար քննադատում Իսրայելի քաղաքականությունը:
Թուրք և արևմտյան դիտորդների կարծիքով՝ Էրդողանի «քննադատությունը» կրում է բացառապես ձևական բնույթ, որպեսզի մահմեդական աշխարհում Թուրքիան ընկալվի որպես «դաշնակից»:
Սակայն, գործնականում, այս երկու երկրների շահերն ավելի շատ համընկնում են, քան տարբերվում:
Ի՞նչն է միավորում Թուրքիան և Իսրայելը
Այս երկու երկրներին իրականում ավելի շատ միավորող գործոններ կան, քան տարանջատող: Եվ ամենագլխավոր միավորողն Ադրբեջանի հզորացման խնդրի լուծումն է:
Իսրայելի համար Ադրբեջանի հզորացումը կարևոր է, որպեսզի հետագայում այդ երկիրը դառնա Իրանի գլխավոր մրցակիցը տարածաշրջանում: Իսկ եթե հաշվի առնենք ադրբեջանցիների առկայությունը բուն Իրանում, ապա Իսրայելում հույս ունեն, որ արթնացնելով ադրբեջանական ազգայնական գործոնը՝ հնարավոր կլինի կազմաքանդել Իրանը:
Թուրքիայի համար Ադրբեջանի հզորացումը կարևոր է, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի տարածել թուրանական գաղափարները դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ:
Ընդ որում, այս ծրագրում մեծ տեղ է տրվում Իրանի ադրբեջանցիների մեջ նույնպես ազգայնական զգացմունքները զարգացնելուն:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Թուրքիան և Իսրայելը մեր տարածաշրջանում ունեն գրեթե նույն նպատակը: Եվ իզուր չէ, որ 2020 թվականի երկրորդ արցախյան պատերազմում հենց այս երկու երկրներն էին զենք ու զինամթերք, ռազմական մասնագետներ մատակարարում Ադրբեջանին:
Կարելի է ասել, որ թուրանական գաղափարների զարգացումը շահավետ է նաև Իսրայելի համար, քանի որ այդ զարգացման քաղաքական վեկտորի ուղղությունը դեպի Կենտրոնական Ասիա է, այլ ոչ թե դեպի Միջին արևելյան տարածաշրջան:
Այդ իսկ պատճառով, Իսրայելի վերջին գործողությունները գրեթե բացահայտ էին աջակցվում Ադրբեջանում: Սակայն, Էրդողանը դա չէր կարող իրեն թույլ տալ, քանի որ, ի տարբերություն Ադրբեջանի՝ Թուրքիան իրեն համարում է ռեգիոնալ տերություն, ով չի կարող հեռու մնալ մահմեդական աշխարհին հուզող խնդիրներից:
Այլ հարց է, որ կրիտիկական իրավիճակներում բացահայտվում են տարբեր երկրների իրական ով լինելը: Այս առումով Իսրայելի հասցեին Էրդողանի ձևական «քննադատություններն» արդեն բոլորի համար տեսանելի է, որ արհեստական բնույթ են կրում:
Մանավանդ, որ բոլոր այս իրադարձությունները որևէ կերպ չեն ազդել տնտեսական հարաբերությունների վրա, և Իսրայելը շարունակում է ստանալ ադրբեջանական նավթը Թուրքիայի տարածքով:

Սա՛ է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am