Մեր օրերում գնալով ավելի են թեժանում բանավեճերն այն մասին, թե, ի վերջո, ով է մեղավոր Ջավախքի խորացող ճգնաժամի մեջ. Վրաստանի կառավարությո՞ւնը, որը, տարածաշրջանային լեզվի կարգավիճակ չտալով հայերենին, դրանով զրկում է նրանց բազմաթիվ կենսական, բարոյական և այլ բազմապիսի իրավունքներից, թե՞ ջավախահայությունը, որը, չտիրապետելով վրացերենին, կանգնում է վերոնշյալ խնդրի առաջ:
Միանգամից նշենք, որ սին են առաջինների փաստարկները, փաստարկներ, որոնք, հիմնականում հայության շրջանում կարծրացած և ապատեղեկատվական քարոզչության արդյունք են, իսկ վրացական շրջանակներում` պետական քաղաքականությունը արդարացնելու լավագույն միջոց: Բազմիցս ենք անդրադարձել այն մասին, որ Վրաստանի պետական քաղաքականությունը Ջավախքի հանդեպ գրեթե ընդհանուր աղերսներ չունի միջազգային իրավունքի հետ, քանի որ տվյալ պետության կողմից գոնե ստորագրված միջազգային փաստաթղթերի պահանջները գրեթե չեն իրագործվում: Այստեղ էլ չենք խոսում չստորագրված կամ չվավերացված նմանատիպ փաստաթղթերի մասին: Սույն հրապարակմամբ ցանկանում ենք պարզ մի քանի օրինակներով ցույց տալ, որ արտաքինից դեպի եվրոպական արժեքներ ձգտող Վրաստանը գործնականում ընթանում է բոլորովին տարբեր ուղղությամբ:
Սկսենք Եվրոպայի «սրտից»` Ավստրիայից: Ավստրիայի պետական լեզուն գերմաներենն է, սակայն Ավստրիայում միայն գերմանացիներ չեն ապրում, ուստի, ելնելով այս հանգամանքից` երկրում գերմաներենի կողքին գոյություն ունեն պետականորեն ճանաչված մի քանի տարածաշրջանային (regional) լեզուներ ևս. խորվաթերեն, հունգարերեն, սլովեներեն, չեխերեն, սլովակերեն, ռումիներեն: Սա նշանակում է, որ համապատասխան մարզերը բնակեցնող տվյալ էթնոսի ներկայացուցիչներն իրավունք ունեն սեփական լեզվով իրավաբանորեն շփվելու, այն գործածելու վարչաիրավական ոլորտներում, պետական պաշտոնական գրագրության մեջ և այլն: Ավստրիան, որպես քաղաքակիրթ պետություն, ոչ միայն չի աղավաղում ոչ գերմանացիներով բնակեցված սեփական երկրի քաղաքների, գյուղերի և այլ բնակավայրերի անվանումները, այլ` պետական ցուցատախտակների վրա գերմաներենի (սեփական անվանման) կողքին կարելի է տեսնել տվյալ էթնոսի լեզվով և անվանմամբ բնակավայրերի անունների (օրինակ` խորվաթերենով, տես` լուսանկար N 1 ): Իսկ ահա հայկական Ջավախքում տեղանվանումները փակցվում են բացառապես վրացերեն և անգլերեն, ընդ որում՝ անգլերեն անվանումը «բխեցվում է» վրացերենից։ Այսպես՝ օտարերկրացին անգլերենով կարդալու է ոչ թե գյուղի ճշգրիտ հայկական անունը՝ Մեծ Խորենիա, այլ՝ վրացական աղավաղումը՝ Դիդի Խորենիա։ Բայց գյուղի անունը Մեծ Խորենիա է, այլ ոչ՝ Դիդի Խորենիա։ Հավելենք, որ ինչպես ամեն տեղ, նույնպես և Ավստրիայում այսպիսի «բարի կամքի դրսևորումը» այլ էթնիկ հանրույթների հանդեպ բխում է միջազգային օրենսդրությունից, տվյալ պարագայում նշված ազգերը երկրում համարվում են «indigene Völker» (գերմ.` «բնիկ ժողովուրդներ»), որոնց վրա տարածվում են համապատասխան միջազգային իրավունքները: Մեր պարագայում ջավախահայությունը նույնպես համարվում է «indigene Völker»:
Մյուս «եվրոպական» օրինակը բերենք Իտալիայի Սյուդտիրոլ (SÜDTIROL, գերմ.` Հարավային Տիրոլ) շրջանից, որը բնակեցված է գերմանացիներով: Այս մարզը իր անվանումն ստացել է Ավստրիայի պատմական Տիրոլի մարզից, որի հարավային մասն անցել է Իտալիայի տիրապետության տակ: Սկզբնական ժամանակահատվածում Իտալիայի կառավարությունը նույնպես փորձում էր ճնշումների ենթարկել գերմանացիներին. ժողովրդագրական պատկերի փոփոխման համար այս մարզ էին տեղափոխում իտալացիների, գերմաներենի գործածման արգելանքներ էին սահմանվում, փորձ էր արվում մարզը կտրտելով միացնել այլ` հիմնականում իտալաբնակ մարզերի և այլն (ճիշտ նույն կերպ վարվում է Վրաստանը Ջավախքի տարածաշրջանի հետ նախկինում և այսօր): Հարավային Տիրոլի հիմնահարցն իր ճշմարիտ հանգուցալուծումը գտավ այն ժամանակ, երբ Մայր պետության` Ավստրիայի կառավարությունը հանդես եկավ Իտալիայի առջև` մարզի գերմանացիների հանդեպ հալածանքները դադարեցնելու և լայն արտոնություններ տալու խիստ պահանջներով: Իտալիայի հետ բանակցությունների արդյունքում` ներկայումս մարզի գերմանացիներն ունեն ամենալայն արտոնություններ, իսկ դրա հետևանքով մարզն արագ տեմպերով զարգանում է: Տարածաշրջանային լեզուն այստեղ, բնականաբար, գերմաներենն է, իսկ իտալացի պաշտոնյան պետք է լիարժեք տիրապետի այդ լեզվին: Բնակավայրերի անունները մատնանշող ցուցատախտակներում նույնպես առկա է տեղաբնիկ լեզուն` գերմաներենը: Օրինակ` Հարավային Տիրոլի կենտրոն (մայրաքաղաք) Բոզեն քաղաքի ցուցատախտակում (տես` լուսանկար N 2 ) սկզբից գրված է գերմաներեն լեզվով քաղաքի գերմանական անվանաձևը, այնուհետև` իտալերենով` իտալականը (BOZEN (գերմ.) – BOLZANO (իտալ.)): Սյուդտիրոլ տարածաշրջանի ղեկավարը (Landseshauptmann) նույնպես գերմանացի է: Սյուդտիրոլն ունի իր, այսպես կոչված, օրենսդիր մարմինը (Landtag), որտեղ քննարկվում և որոշվում են գերմանացիներին առչվող շատ հարցեր:
Կարելի է բերել մեր օրերի մեկ այլ` Ղրիմում, որտեղ բնակչության 60 %-ը կազմում են ռուսները (Սամցխե-Ջավախք-Ծալկայի տարածաշրջանում հայությունը ներկայումս ավելի մեծ տոկոս է կազմում), ռուսերենը տարածաշրջանային լեզու հռչակելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վ. Յանուկովիչի որոշումը: Ի՞նչ տեղի ունեցավ. Ղրիմի ռուսների շրջանում դադարեց լարվածությունը, նույն միջավայրում անհամեմատ ավելացավ հարգանքն ու վստահությունը պետության հանդեպ, ռուսներն իրնց զգացին Ուկրաինայի լիարժեք և ոչ “երկրորդ սորտի” քաղաքացիներ, տարածաշրջանն սկսեց զարգանալ ավելի արագ, և, ամենակարևորը, ոչ մի “անջատողական” կամ այլ դրսևորումներ ընդհանրապես ի հայտ չեկան, ինչը փաստարկ էին բերում Ուկրաինայի նախորդ իշխանությունները (նույն փաստարկն է բերում վրացական կողմը Ջավախքում հայերենն արգելելիս), երբ ամեն րոպե ոտնահարում էին ռուսների իրավունքները և ռուսերենը արգելում գործածել իրավաբանորեն:
Օրինակները կարելի է շարունակել, սահմանափակվենք այսքանով` փաստելով, որ վրացական ժողովրդավարությունն իրականում միրաժային է, իսկ ՀՀ իշխանություններից մեծ բան է կախված` Ջավախքում իրավիճակի դեպի դրականը փոփոխելու գործում: Հակառակ այս ամենի, ՀՀ ներկա ղեկավարները դեռևս բավարարվել են 2009 թ. սեպտեմբերի 2-ին արված «հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու» մասին հայտարարությամբ: Հայտարարություն, որին հաջորդեց մինչ օրս պահպանվող «մեծ լռությունը»:
Ո՞վ է մեղավոր Ջավախքի հիմնահարցում

Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոն