Լրահոս

29.11.2011 13:06


Սոցիոլոգ. «Երիտասարդների 15,4%–ը մտադիր է հեռանալ Հայաստանից»

Սոցիոլոգ. «Երիտասարդների 15,4%–ը մտադիր է հեռանալ Հայաստանից»

Այսօր հրավիրված ասուլիսում Հայկական սոցիոլոգիայի ասոցիացիայի ղեկավար, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը ներկայացրել է 1065 երիտասարդների շրջանում անցկացված  սոցհարցումների  արդյունքները։

–Երիտասարդ հարցվածների մոտ 62%–ը ապագան կապում է Հայաստանի հետ, 15,4%–ը մտադիր է հեռանալ, 22%–ը դեռ կողմնորոշված չէ,–ասել է նա։

Ըստ  Գևորգ Պողոսյանի՝ երիտասարդների արժեքային համակարգը ստուգող հարցից պարզ է դարձել, որ հարցվածների 67%–ի համար առաջին տեղում ընտանիքն է, 18%–ի համար կարևոր է աշխատանքը, իսկ 9%–ը մեծ նշանակություն է տալիս ընկերներին ու ծանոթներին։

Այս խորագրի վերջին նյութերը