Լրահոս

29.11.2011 12:51


Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանը մեծ փուչիկ է, որը, հնարավոր է, ներսից պայթի»

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանը մեծ փուչիկ է, որը, հնարավոր է, ներսից պայթի»

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը, խոսելով Կովկասի մուսուլմանների առաջնորդ  շեյխ–ուլ–իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի Երևան կատարած այցի մասին, նշել է, որ նա ոչ այնքան կրոնական, որքան քաղաքական գործիչ է։ «Նա Բաքվի և Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներից է»,–ասել է բանախոսը։

Այվազյանի խոսքերով՝ Փաշազադեի այցը խաղաղության նշան չէ, քանի որ երկու հայ զինվոր սպանվեց այդ ժամանակ և ադրբեջանցի հակերների կողմից հարձակման ենթարկվեցին հայկական կայքերը։ Նրա կարծիքով՝ այս այցն ավելի շատ միջազգային հանրությանը ցուցադրելու քայլ էր։ Այնուամենայնիվ, բանախոսը ողջունել է ԱՊՀ երկրների միջկրոնական նիստում ընդունված ԼՂ վերաբերյալ հայտարարությունը։

«Ադրբեջանը մեծ փուչիկ է, որը, հնարավոր է, ներսից պայթի։ Նրա հիմնական գաղափարախոսության հիմքը թշնամու՝ հայի կերպարն է»,–նշել է ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը։

«Ադրբեջանի իշխանությունները ԼՂ սահմանային առաջնային գծում կանգնեցնում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ լեզգիներին, թալիշներին։ Եթե Ադրբեջանը նախահարձակ լինի, ապա նա հարված կստանա թիկունքից, քանի որ ազգային փոքրամասնությունները ապստամբություն կբարձրացնեն»,–հայտարարել է բանախոսը և ավելացրել,–«Ներկայիս Ադրբեջանը մեր հայրենիքն է։ Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք շարունակել 90–ական թթ. մեր կիսատ թողած գործը և ազատագրել պատմական Հայաստանի տարածքները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը