Լրահոս

29.11.2011 12:24


Վիճահարույց օրինագծի քվեարկությունը հետաձգվեց

Վիճահարույց օրինագծի քվեարկությունը հետաձգվեց

Քիչ առաջ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնակար Սամվել Նիկոյանը հայտնել է, որ կառավարությունը 15 օրով հետաձգել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը, որը մի շարք հ/կ–ների և պատգամավորների քննադատությանն էր արժանացել։

–Մինչև հաջորդ քառօրյան այդ հարցի շուրջ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ։ Երեկվա քննարկման արդյունքում ձեր առաջարկությունների հիման վրա կառավարության հետ խորհրդակցեցինք և կառավարությունն ընդառաջ գնաց՝ հարցի լուծման այսպիսի կազմակերպման ընթացակարգի վերաբերյալ,–ընդգծել է Ս. Նիկոյանը։

ՀՀ ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն էլ հայտարարել է, որ այս ուրբաթ օրը խորհրդարանական լսումներ են կազմակերպելու՝ նշված նախագծի վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը