Լրահոս

02.05.2009 18:52


Տեղի է ունեցել «Երկրի օր 2009 Սևանում» բնապահպանական միջոցառում

Մայիսի 1-ին Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում կազմակերպել է «Երկրի օր 2009 Սևանում» բնապահպանական միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ՀՀ բնապահպանության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները։

Միջոցառման ընթացքում եղել է բնապահպանական կրթությանն առնչվող քննարկում ԱՇԱ-ի անդամ փորձագետների, ՀՀ Բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների, միջնակարգ դպրոցների ուսուցիչների, ԲՈՒՀ-երի ուսանողների և այլ հրավիրվածների մասնակցությամբ: Դիտել և քննարկել են բնապահպանական տեսաֆիլմ։ Անցկացվել է բնապահպանությանը նվիրված նկարչական մրցույթ՝ դպրոցական երեխաների մասնակցությամբ:

Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան (ԱՇԱ) ստեղծվել է 2003 թ. հոկտեմբերին և ներկայումս ունի մոտ 150 անդամներ, որոնք ԱՄՆ տարբեր համալսարանների շրջանավարտներ են: ԱՇԱ-ի նպատակն է միավորել Էդմունդ Մասկի ծրագրի շրջանավարտներին և ամերիկյան ԲՈՒՀ-երի այլ շրջանավարտներին' խթանելու նրանց մասնակցությունը երկրի զարգացման և հանրային գործունեության տարբեր ոլորտներում:

«Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը