Լրահոս

02.10.2024 13:24


Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրա, ինչն էլ դարձել է մաhվան պատճառ

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում. կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրա, ինչն էլ դարձել է մաhվան պատճառ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147 կմ հատվածում՝ դեպի Ջերմուկ տանող գոտում՝ «Դարբ» գետի ափին, տղամարդու դի կա ու վրան էլ՝ կտրած ծառ։ Գրել է shamshyan.com-ը։

Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները նշված հատվածում՝ կտրած հաստաբուն ծառի տակ հայտնաբերել են տղամարդու մարմին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ծառը կտրելիս է եղել էլեկտրական սղոցով, երբ այն ընկել է իր վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Կտրված ծառի վրա հայտնաբերվել է փայտե սանդուղք, իսկ քիչ այն կողմ՝ էլեկտրական սղոց։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը