Լրահոս

02.10.2024 19:09


Գիտնականները բացահայտել են Էվերեստ լեռան անոմալ վերելքի պատճառը

Գիտնականները բացահայտել են Էվերեստ լեռան անոմալ վերելքի պատճառը

Էվերեստը Երկրի ամենաբարձր լեռն է, որը խոյանում է ծովի մակարդակից 8,85 կմ բարձրության վրա, և իրականում այն ​​դեռ շարունակում է բարձրանալ:

Քանի որ Էվերեստը և Հիմալայների մնացած մասը շարունակում են իրենց անխռով վերելքը, որը սկսվել է մոտ 50 միլիոն տարի առաջ, երբ տեղի ունեցավ Հնդկական թերակղզու բախումը Եվրասիայի հետ, Էվերեստն ավելի շատ է աճում, քան կարելի էր սպասել: Գիտնականները ներկայում ենթադրում են, որ գիտեն այդ երևույթի պատճառը, և դա առնչվում է մոտակա երկու գետային համակարգերի վիթխարի միախառնմանը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Geoscience հանդեսում։

Հետազոտողները հաշվել են, որ Էվերեստն աճել է մոտավորապես 15-50 մետր վեր՝ շնորհիվ տարածաշրջանային գետային համակարգի այդ փոփոխության, երբ շուրջ 89 հազար տարի առաջ Կոսի գետը միախառնվել է Արուն գետի հետ: Դա նշանակում է, որ աճի տեմպերը տարեկան մոտավորապես 0,2-0,5 միլիմետր են կազմում:

Այս երկրաբանական գործընթացը գիտնականներն իզոստատիկ ետնացատկ են անվանել։ Դա պայմանավորված է երկրակեղևից վերև բարձրացող ցամաքային զանգվածների շարժով, որի դեպքում մակերեսի քաշը նվազում է: Ընդերքը՝ Երկրի ամենահեղուկ շերտը, ըստ էության նստած է տաք, կիսահեղուկ ապարներից կազմված մանտիայի շերտի վերևում։

Տվյալ դեպքում գետերի միաձուլումը, որն ավելի շատ նման է թշնամական զավթման, երբ Կոսին ենթարկեց Արունին. գետերը ժամանակի ընթացքում փոխեցին հունը, ինչը հանգեցրեց արագացված էրոզիայի, որը տարավ հսկայական քանակությամբ ժայռեր և հող՝ նվազեցնելով Էվերեստին մոտ ընկած տարածքի քաշը:

Համակցված գետային համակարգի հիմնական կիրճը գտնվում է Էվերեստից մոտավորապես 45 կմ դեպի արևելք։ Հետազոտողները, ովքեր գետային համակարգի էվոլյուցիան մոդելավորելու համար թվային մոդելներ են օգտագործել, հաշվել են, որ իզոստատիկ ետնացատկը կազմում է Էվերեստի տարեկան աճի տեմպի մոտ 10%-ը: Ընդ որում, այս երկրաբանական գործընթացը ոչ միայն Հիմալայներին է բնորոշ։

Հետազոտության համահեղինակ, Լոնդոնի համալսարանական քոլեջի երկրաբանության դոկտորանտ Ադամ Սմիթն ասում է, որ GPS չափումները ցույց են տալիս Էվերեստի և Հիմալայների մնացած հատվածի շարունակական վերելքը: Այն գերազանցում է մակերևույթի շարունակական էրոզիայից առաջացած այնպիսի գործոնները, ինչպիսին են քամին, անձրևը և գետերի ջրհոսքը: Քանի որ այս էրոզիան շարունակվում է, Էվերեստի իզոստատիկ հետնացատկից բարձրանալու տեմպերը կարող են աճել, ասում է Սմիթը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը