Աշխարհ

01.10.2024 21:48


Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելին (տեսանյութ)

Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելին (տեսանյութ)

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Խաղաղ բնակիչները շտապում են ապաստարաններ ամբողջ երկրում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The New York Post պարբերականը, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Նշվում է, որ իսրայելական հակաօդային պաշտպանության ազդանշաններն իսկույն հնչել են, երբ իրանական հրթիռները թիրախավորել են Իսրայելի կենտրոնական և հարավային հատվածները։ Ըստ իսրայելական զինվորականների՝ ապրիլից ի վեր սա Թեհրանի առաջին ուղիղ հարձակումն է հրեական պետության վրա:

The Jerusalem Post պարբերականն իր հերթին տեղեկացնում է, որ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 400 հրթիռ։

Այս խորագրի վերջին նյութերը