Լրահոս

29.09.2024 09:18


Օրբելու փողոցում բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը կողաշրջվել է

Օրբելու փողոցում բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը կողաշրջվել է

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Օրբելու փողոցի թիվ 9/2 հասցեի մոտակայքում բախվել են «Lexus» (վարորդ` Ք. Կ., ծնված 1996 թ․), «Opel» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1974 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ` Ն․ Հ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել «Lexus» մակնիշի ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը