Լրահոս

28.09.2024 14:57


Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհին, «Նոյ լենդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը եղել է Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կորյուն Բադոյանը, ով բարեբախտաբար չի տուժել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը