Այսօր զինված ուժերի շփման գծում դիտարկում է նախատեսվում
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ այսօր՝ նոյեմբերի 29–ին, դիտարկում է նախատեսվում ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Լեռնային Ղարաբաղի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգող Իմրե Պալատինուսը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Մարիուս Պուոձիունասը։
Իսկ ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, նրա անձնական օգնական Ուիլյամ Պրայորը և դաշտային օգնական Անտալ Հերդիչը։
Դիտարկման ժամանակ նաև նախատեսվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը կհատեն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանները։