Մի օր խոնարհվում է Եռաբլուրում զոհերի առաջ, մի օր՝ այդ զոհերը պատճառողի․ «Կարճ ասած» (տեսանյութ)
44–օրյա պատերազմի տարելիցն է․ 4 տարի առաջ տեղի ունեցած սարսափները հիշում ենք մշտապես։ Դա ցավ է, շոկ էր, որը բթացրեց մարդկանց, դարձրեց անտարբեր մյուս կորուստների նկատմամբ։ 4 տարի առաջ այս օրը սկսեցին իշխանական պրոպագանդայի ստերը՝ Արայիկի ու իր խոսնակի, Նիկոլի ու իր Արծրունի կողմից։ Առաջին իսկ օրվանից սկսած նահանջելով հանդերձ՝ «հաղթելու ենք» հեշթեգով թմրեցնում էին մարդկանց։ Ով իրականությունն էր հայտնում, կասկածում էր Արծրունի ասածներին, համարում էին ազգի դավաճան, 5-րդ շարասյուն, թշնամու ջրաղացին ջուր տվող։ Անգամ արգելք մտցրեցին տեղեկատվության շուրջ, որ բացի պաշտոնական ստերից, այլ բաներ չհրապարակենք։ Քանիցս տուգանվել ենք պաշտոնական լուրերին հակասող, այսինքն՝ իրական տեղեկատվության համար, ու հետո հաղթել դատարաններում։ Պատերազմի մեկնարկից օրեր անց, այն ժամանակ, երբ հաղթում էր «հաղթելու ենք» կարգախոսը, Արցախից հետ եկածները, ովքեր քիչ թե շատ տեղյակ էին կատարվողին, պաշտոնական լուրերից խիստ տարբեր բաներ էին պատմում՝ նշելով, որ հաղթելու կամ չպարտվելու միակ տարբերակը Նիկոլի անհապաղ հեռացումն է։ Այդ մասին բարձրաձայնեցինք, ու հարձակում սկսեց նաև մեզ վրա։
Պարտության ու կորստի ցավը բազմապատիկ մեծ էր, քանի որ ունեինք մարդկային մեծ կորուստներ․ 5 հազար զոհ տալ ու պարտվե՞լ ու հետո հայտարարել կարող էի և զոհ չտա՞լ։ 4 տարի անց անգամ իշխանությունը չի հրապարակել զոհերի անունները։ Ինչո՞ւ։ Միակ բանը որ մտքիս գալիս է, այն է, որ զոհերի թիվը ավելին է, քան պաշտոնական հրապարակածը․ դրա համար էլ չեն հրապարակում, որ չբացահայտվի։ Պատկերացրեք, հրապարակվի 4 հազար նահատակի անուն, ու բազմաթիվ նահատակների հարազատներ ասեն, որ իրենց անմահացած հարազատը չկա այդ ցանկում։
Պատերազմով մեր ողբերգությունները չավարտվեցին, այլ միայն սկսեցին, որովհետև դրանից հետո ևս մենք հա պարտվում ենք ու հանձնում։ Վերջին օրերին մենք ապրեցինք հերթական ամոթը։ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքը մեծամասամբ ղեկավարել է Թուրքիան, անձամբ, զենքերով և զինվորականներով։ Պատերազմից հետո թուրքերը մշտապես իրենց նախապայմաններն են առաջ քաշել, քաջալերել են Արցախի շրջափակումն ու հայաթափումը, արդարացրել են ջարդը․ բայց մեր անունից, մեր երկրի անունից բանակցողը նույն Թուրքիային խնդրում էր Ադրբեջանի հետ միջնորդ լինել, որ խաղաղության պայմանագիր ստորագրի։ Պատկերացնում ե՞ք նվաստանալու չափը։ Ըստ նիկոլական լոգիկայի, պատերազմ հրահրած, մասնակցած, Հայաստանը շրջափակող Թուրքիան, որն Ադրբեջանի մեծ եղբայրն է, էն Թուրքիան, որ հարյուր տարի անց ևս, համաձայն Փաշինյանի ելույթի, ուզում է հայերին ցեղասպանել, պետք է միջնորդի հայերի հետ խաղաղության։ Ամերիկյան մուլտֆիլմի մեջ աքլորը գայլին խնդրում է աղվեսին ասել, որ էլ հավերին չտանի, որովհետև մի գիշերում 6 հավ է տարել։ Գայլը աղվեսից ճշտում է հավաբնի տեղը և այդ գիշեր այցելում են միասին․ առաջինը ուտում են աքլորին, աղվեսը՝ թևն ու կատարը, գայլը՝ ամբողջ մնացածը։
Ու Նիկոլը, որ ասում էր՝ Հայաստանը խանգարում է Թուրքիայի կայսերական երազանքին, էսօր գնացել խնդրում է, որ շուտ իրենց կայսերական երազանքը կատարեն։
Բազմիցս ասել ենք, որ Հայաստանը պարտված ղեկավարով չի կարող բանակցել։ Ի՞նչ արեցին սրանք․ նախ ռուսների, միջնորդությամբ բանակցեցին, հետո ասացին չէ, Արևմուտքն ավելի լավ ա, գնացին արևմտյան հարթակներում քառակողմ հանդիպումներ արեցին, էլի հանձնեցին ու էլի չհասան խաղաղության պայմանագրի ու հիմա գնացել է վերջի կետի՝ Թուրքիայի մոտ։ Սա բանակցել է խաղաղության պայմանագիր, թեկուզ՝ Արցախի հանձնումով, հանձնել է, բայց էլի չի ստացել այդ թղթի կտորը։
Նիկոլ Փաշինյանը խաղաղության մասին էլ չի խոսում, նա գիտի, որ խաղաղություն չի գա անգամ պայմանագրով, նա ուզում է ընդամենը թուղթը, որն էլ նրան ընդամենը պետք է 2026 թվականի ընտրությունների համար։ Այլապես սաղ հանձնել է, սաղ տվել է, սաղ քանդել է, բայց խաղաղություն չկա․ ուզում է ասել՝ ժողովուրդ, տեսեք, պայմանագիրը կա։ Չեմբեռլենի թուղթն է, որ տեսեք՝ խաղաղության թուղթ եմ բերել, բայց ոչ մի բան էլ չստացավ: Նիկոլ Փաշինյանին օդ ու ջրի պես պետք է մնալ վարչապետ․ դրա համար կարող է զոհ տալ, կարող է հանձնել, կարող է Էրդողանի առաջ վիզ ծռել, սահմանադրություն փոխել, դրոշ ու զինանշան փոխել, ամեն ինչ կանի։ Էն ասացվածքը՝ «մեկը բոլորի համար, բոլորը մեկի»․ մենք 6 տարի ընտրել ենք բոլորը մեկի համար տարբերակը ու նա էլ վարի է տալիս։
4 տարի առաջ տեսնում ենք Թուրքիային մեզ վրա հարձակվողի դերում, 4 տարի անց տեսնում ենք ՀՀ վարչապետին՝ թուրքերից խնդրողի դերում։
Դե մեկ անգամ էլ հիշենք․ պարտված ղեկավարը ուղղակի իրավունք չունի մնալ իր դիրքում, պարտադիր պետք է հրաժարական տա, որ այդ պարտության դառնությունը չծանրանա ազգի վրա, այդ հրաժարականով, նա իր հետ կտանի այդ դառնությունը․․․ սա իմ բառերը չեն, չեք հավատա, բայց սա Նիկոլն էր գրել, դեռ 2008-ին, Սաակաշվիլուն․․․
Իսկ ի՞նչ է անում նա, արդեն նույն կարգավիճակում․․․ ո՛չ, այ ինքը էդ անտեր եղած իշխանությունից չի հեռանում, հակառակը, թշնամուն արդեն, ասում է՝ պատրաստ եմ մոռանալ ամեն ինչ, հողն էլ, հայրենիքն էլ, գերիներին էլ, Ցեղասպանությունն էլ, արժանապատվությունն էլ, մենակ ինձ իշխանության երաշխիք տվեք։ Էրդողանի փեսան Բայրաքթար հիմնարկի տնօրենն է, Էրդողանի ընտանիքի անդամը այրել-սպանել է մեր զինվորներին, կամավորներին․ դա էլ է պատրաստ մոռանալ Նիկոլը։ Նա զբաղված է քաղաքական մուրացկանությամբ։ Նա պատրաստ է շաբաթ օրը խոնարհվել զոհերի շիրիմների առաջ, չորեքշաբթի՝ նույն դիրքով խոնարհվել զոհերի պատճառ դարձած Էրդողանի առաջ։ Կարևորը խղաղության մասին թուղթն է, որը միակ հնարավոր տարբերակն է իր իշխանությունը երկարացնելու։ Որովհետև այլ կերպ չի լինում, ամեն ինչ պրավալ է տվել, վերընտրվելու շանս չունի։ Էրդողանին քանի որ մոտեցել էր խնդրանքով, կարող էր խնդրել, որ Ադրբեջանը հանի իր զինված ուժերը Հայաստանից։ Չէ, դա չի արել, դա նրան հետաքրքիր չէ։ Որովհետև եթե ունեցավ խաղաղության պայմանագիր, դա միակ բանն է, որ կարող է թեկուզ հեռվից թափահարել ու վրան կենացներ ասել, իսկ եթե ադրբեջանցիք մեր հողերից դուրս գան, էդտեղ գլուխ գովալու բան, իր պատկերացմամբ չկա, մտել էին, դե դուրս եկան։
Մյուս զավեշտը․ սրանք հազար անգամ ասել են՝ մեր սահմանադրությունը մեր ներքին գործն է, փոխելուց Ալիևի պահանջով հո չենք փոխի։ Երեկ ՄԱԿ ամբիոնից ասում է՝ Ադրբեջանը խնդիր տեսնում է ՀՀ սահմանադրության մեջ, բայց եթե խաղաղության պայմանագիրը սահմանադրությանը հակասի, մենք կփոխենք սահմանադրությունը։ Սա շատ վտանգավոր հայտարարություն է։ Սահմանադրության մեջ ՀՀ շահերն են ամբողջությամբ։ Սա պատրաստ է փոխել ՀՀ շահերը, համապատասխանեցնել թուրքական պահանջներին։ Այդ պայմանագրում կարող է՝ գրված է Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու մասին, կարող է գրված է Սևանի մի ափը հանձնելու մասին, Զանգեզուրի միջանցքի մասին և այլն (չենք կասկածում, որ նա պատրաստ է հանձնել), ու դա քանի որ հակասում է սահմանադրությանը, նա կփոխի սահմանադրությունը, որ հանձնի։
Սրանք ասում էին՝ մեր սահմանադրությունը մեր ներքին գործն է։ Հիմա ասում են՝ մեր ներքին գործը չէ, այլ Ադրբեջանի ներքին գործն է։ Եթե Ադրբեջանը խնդիր տեսնի, կփոխենք նաև երկրի անունը․ իսկ կարող է՞ ընդհանրապես սահմանադրությունից հրաժարվենք, ապրենք Ադրբեջանի սահմանադրությամբ, որ ընդհանրապես պարտք ու պահանջ չլինի։ Ադրբեջանը դիտմամբ էնպիսի բաներ է պահանջում, որպեսզի Նիկոլենց մոտ մի քիչ պետության զգացում առաջանա, չհամաձայնեն, ու չկնքեն խաղաղության պայմանագիր կոչված էդ թուղթը․ բայց սա էլ համաձայնում է ամեն ինչի։ Այ էսպես հրաժարվել են էն ամենից, ինչը հանձնել են արդեն։ Բայց քանի որ Ադրբեջանը խաղաղության չի գնում, ուրեմն այս պահանջի կատարումից հետո հաջորդն է գալու, էլ ավելի նվաստացուցիչ։
Ընդ որում, ուշադրություն դարձրեք Նիկոլ Փաշինյանը սահմանադրությունը փոխելու պատրաստակամություն հայտնեց ՄԱԿ ամբիոնից՝ Էրդողանի հետ հանդիպումից հետո։ Գուցե հենց դրանից էլ խոսել են ու պայմանավորվել «թուրքական տանը» հանդիպման ժամանակ։
Կարճ ասած՝ Այսօր ՔՊ-ականները այցելել էին Եռաբլուր, թիկնազորով, ԱՄՆ-ում գտնվող Փաշինյանը ուրախ ժամանցից, զբոսանքից տեսանյութ էր հրապարակել։ Ժողովուրդն ասում էր՝ ամոթ է, վատ գրառումներ էր անում։ Այո, ամոթ է, բայց էդ ամոթը իրենց համար չէ, մեզ համար է։ Մեզ համար է, որ 4 տարի անցել է համազգային աղետից, մենք ունենք դեռևս զոհեր, որոնք չեն հուղարկավորվել, որոնց ինքնությունը հայտնի չէ, մենք ունենք, գերիներ, ունենք անհետ կորածներ, ունենք հանձնված տարածքներ, ունենք հանձնելու խոստումներ ու ունենք այս իշխանությունը։ Մեզ հնարավորություն չի տրվում կանգ առնելու ու մեջքը շտկելու, մենք հա կռացած գնում ենք, այնպես, ինչպես Նիկոլը Էրդողանի առաջ, որովհետև մեր երկրի գլխին պարտության տարած թիմն է։
Ոնցոր էս մարդիկ Արցախն էին հանել վաճառքի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, նույնն էլ Հայաստանն են անում։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today