Լրահոս

27.09.2024 19:40


Սևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Սևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել հոսանքահարման հետևանքով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերտատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մարիա» հանգստյան տանը տղամարդու դի կա:

Նշված հանգստյան տան տանիքի վրա հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Վասիլի Ս.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս տանիքի վրա աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է այնտեղ ու անզգուշաբար գլխով դիպել է տանիքի վրայով անցնող լարին, ինչի հետևանքով հոնսանքահարվել և տեղում մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը