ԱՄՆ–ն և Գերմանիան ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ են անում վճռական գործել Սիրիայի նկատմամբ
Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, ԱՄՆ–ն և Գերմանիան ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին կոչ են անում վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայի նկատմամբ։
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը հայտարարել է, որ նման գործողությունների ժամանակը եկել է։
Իր հերթին Գերմանիայի ներկայացուցիչ Պյոտոր Վիտտիխը ՄԱԿ–ին կոչ է արել մի կողմ չքաշվել։
Այս հայտարարությունները հետևել են Արաբական երկրների Լիգայի ՄԱԿ–ում Սիրիայի վերաբերյալ հրապարակած զեկույցին, որտեղ նշվել էր, որ Սիրիայում ցուցարարներին ցրելու ժամանակ նկատվել են մարդու իրավունքների խախտումներ։
Ավելի վաղ ԱՄՆ–ն և Եվրամիությունը Սիրիային կոչ էին արել դադարեցնել բռնությունները և պայմաններ ստեղծել իշխանությունը խաղաղ հանձնելու համար։