Քաղաքական

27.09.2024 06:39


Փաշինյանն ուզում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը. Էրդողան

Փաշինյանն ուզում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը. Էրդողան

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, որպեսզի նրանք կարողանան խաղաղ գոյակցել որպես երկու հարևան, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքի թուրքական տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, գրում է թուրքական Daily Sabah պարբերականը։

«Սա այն է, ինչին մենք ձգտում ենք»,-ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հույս ունի լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները։

Էրդողանը նշել է, որ այդ պարագայում Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես համապատասխան առաջընթաց կունենա։

Այս խորագրի վերջին նյութերը