Աշխարհ

26.09.2024 18:29


«Բարսելոնան» Լա լիգայում բացառիկ ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» Լա լիգայում բացառիկ ռեկորդ է գրանցել

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» ընդունել էր «Խետաֆեին»: «Կապտանռնագույնները» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին մադրիդյան թիմի նկատմամաբ՝ միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, այս գոլը կատալոնացիների համար 6500-րդն էր Իսպանիայի առաջնություններում։ Դրան հասնելու համար «Բարսելոնայից» պահանջվեց 3035 հանդիպում, և նրանք միջինը մեկ խաղում խփեցին 2,14 գոլ:

Կատալոնական ակումբը դարձավ Լա Լիգայի առաջին ակումբը, որը հատեց 6500 գոլի շեմը։ Մադրիդի «Ռեալն» այս պահին ունի 6499 գոլ։ Իսպանիայի առաջնության յոթ տուրից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը