Հարավային Օսիայի ԿԸՀ–ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
Հարավային Օսիայում ընթացող նախագահական ընտրություններում ձայների 56,7 տոկոսով հաղթում է ընդդիմության ներկայացուցիչ Ալլա Ջիոևան։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ջիոևայի մրցակից, արտակարգ իրավիճակների նախարար Անատոլի Բիբիլովը, որը հավաքել է ձայների 40 տոկոսը, բողոքում է։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ ԿԸՀ–ն հետաձգում է ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը, քանի որ թեկնածու Բիբիլովը բողոք էր ներկայացրել իր՝ «Միասնություն» կուսակցության անունից։ Այնուամենայնիվ, նախնական արդյունքները հրապարակվեցին, չնայած հաղթողի անունը պաշտոնապես չի հայտարարվել։
Սա ընտրությունների երկրորդ փուլն էր։ Առաջին փուլից հետո Առաջատարը Բիբիլովն էր, ով գերազանցում էր մրցակցին մեկ տոկոսով։
Տեղեկացնենք, որ գործող նախագահ Էդուարդ Կոկոյտին ընտրություններին չի մասնակցում, սակայն իր աջակցությունն է հայտնել Բիբիլովին։ Թե ՛Ջիոևան, թե՛ Բիբիլովը ՌԴ քաղաքացիներ են, երկուսն էլ հանդես են գալիս Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու օգտին։