Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Հացօրհնեք» համահայկական փառատոնի մասնակիցներին շնորհակալագրեր հանձնելու արարողությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 7-ին Կոտայքի մարզի «Ակունք» համայնքի Զովաշեն գյուղում՝ Հատիս լեռան լանջին, կայացավ հացահատիկի «Հացօրհնեք» փառատոնը, որը խոստանում է դառնալ ամենազանգվածային համահայկական տոնը և եկող տարվանից կրելու է միջազգային բնույթ:
Փառատոնին մասնակցել են 30-ից ավելի պարախմբեր տարբեր մարզերից, ինչպես նաև «Ակունք» ազգագրական և «Բերդ» պարային անսամբլները, «Հայ մյուզիք բենդ»-ը, «Դոմիսոլ» երգչախումբը, սիրված երգիչներ Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Համբարյանը, Սեդա Թևանյանը, Սամվել Գալստյանը, Հրաչյա Սաֆարյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և այլոք:
Փառատոնի հատուկ հյուրն էր «Արարատ-բենդ»-ը՝ Մոսկվայից:
Փառատոնի ընթացքում տաղավարներում ներկայացվել են հայ և այլ ազգությունների հացատեսակներ, ավանդական ուտեստներ, հուշանվերներ և այլն:
Փառատոնի գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն է։
«Հացօրհնեք» փառատոնի շնորհակալագրերի հանձնման արարողությունը (տեսանյութ, լուսանկար)