Լրահոս

28.11.2011 17:15


Լիբանանն ու Իրաքը հրաժարվել են Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Լիբանանն ու Իրաքը հրաժարվել են Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդում է, որ Լիբանանը չի միանա Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի դեմ հայտարարած տնտեսական պատժամիջոցներին։

Լիբանանի արտաքին գործերի նախարար Ադնան Մանսուրն այդ որոշումը բացատրել է հետևյալ կերպ. «Մենք պատժամիջոցների ընդունմանը դեմ ենք քվեարկել և գտնում ենք, որ դրանք կվնասեն մեր երկրի տնտեսությանը»։

ԱՊԼ–ի՝ Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով արգելվում է սիրիական Կենտրոնական բանկի հետ որևէ գործարք, և դադարեցվում է արաբական երկրների կողմից Սիրիայում որևէ ծրագրի ֆինանսավորումը։ Դրանից բացի, արգելվում է  սիրիացի մի քանի պաշտոնյաների մուտքն արաբական այլ երկրներ, իսկ նրանց բանկային հաշիվները կսառեցվեն։

Քվեարկության ժամանակ Լիբանանը և Իրաքը ձեռնպահ են մնացել։

Լիբանանի ներկայիս կառավարությունը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է շիական «Հըզբոլլահ» խմբավորման կողմից, որը սերտ կապեր է պահպանում Սիրիայի ներկայիս վարչակազմի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը