Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների խորհուրդը վերջնականապես հավանություն է տվել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դոմինիկ Չիկլոտտային վտարելու մասին օրինագծին։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը։
Խորհրդի որոշումից հետո օրենքը մտել է ուժի մեջ՝ Իրանի ԱԳՆ–ն պարտավոր է այն իրականացնել։
Ընդունված որոշման համաձայն՝ Լոնդոնը չի կարող նոր դեսպան ուղարկել, քանի որ իրանցիները որոշել են Բրիտանիայի հետ ընդհանուր առմամբ իջեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. այսուհետև Իրանում բրիտանական դիվանագիտությունը կարող է ղեկավարել միայն ժամանակավոր պաշտոնակատարը։
Իրանի այս քայլը դիտարկվում է որպես պատասխան ԱՄՆ–ին, Մեծ Բրիտանիային ու Կանադային, որոնք տնտեսական պատժամիջոցներ են կիրառում Իրանի նկատմամբ։
Իր հերթին պաշտոնական Լոնդոնն արձագանքել է իրանցիների այս որոշմանը՝ խոստանալով պատասխանել «ողջ վճռականությամբ»։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ը և Կանադան Իրանի նկատմամբ սկսեցին նոր պատժամիջոցներ կիրառել այն բանից հետո, երբ հրապարակվեց ՄԱԳԱՏԷ–ի զեկույցը, որտեղ Իրանը մեղադրվում էր միջուկային զենք ստեղծելու ծրագիր ունենալու համար։
Իրանը վտարել է բրիտանական դեսպանին