Կարծիք

25.09.2024 08:02


Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն

Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն

Էս նկարը շատերի մոտ է ցասում առաջացրել։ Ինչպես 2023թ. օգոստոսի 23-ին «Մայր Հայաատան»-ի քարոզչության մեկնարկի հանրահավաքում եւ այլ առիթներով, հիմա էլ եմ ուզում բոլորիս հիշեցնել 2021թ. փետրվարը։

Երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ վերնախավը պահանջեց Փաշինյանի հրաժարականը, Թուրքիան Հայաստան ռազմական ներխուժման բացահայտ սպառնալիքով սատար կանգնեց նրան։ Հայաստանը ցայսօր ունի թուրքի պահած իշխանություն, ինչի՞ վրա եք հիմա զայրանում։ Բա հո ՀՀ Անկախության հռչակագի՞րը չէր սեղմելու կրծքին։

Հ.Գ. Սրանք Քյազիմ Կարաբեքիրի անունով փողոց էլ կանվանակոչեն։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը