Կարծիք

24.09.2024 16:59


Ասեք-կանենքների համար քաղաքացին տուգանքի մատերիալ է․ երթևեկության փոփոխությունն արել են, գծանշումը նորմալ չեն ջնջել (տեսանյութ)

Ասեք-կանենքների համար քաղաքացին տուգանքի մատերիալ է․ երթևեկության փոփոխությունն արել են, գծանշումը նորմալ չեն ջնջել (տեսանյութ)

Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն են իրականացնելու:

Մասնավորապես նշվում էր, որ օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Իսկ Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Իսահակյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ ճանապարհահատվածում երրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար, նույնը նաև Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Աբովյան փողոց:

Երևանի քաղաքապետարանից հայտնել էին նաև, որ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Ինչ ունենք մոտ մեկ ամիս անց։ Թեև Մաշտոցի պողոտայում «միայն դեպի ուղիղ» ճանապարհային նշանը տեղադրել են, բայց ասֆալտի վրա մինչ այդ սպիտակ ներկով առկա դեպի աջ գծանշումը այնպես անփույթ են մաքրել (հավասար է չմաքրելուն), որ վարորդները շփոթության մեջ են ընկնում և Մաշտոցի պողոտայից դեպի Մոսկովյան փողոց աջ շրջադարձ են կատարում՝ հայտնվելով հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտում։ Ստորև ներկայացված կադրերում էլ այդպիսի մի քանի դեպք ենք արձանագրել։ Բայց դե, բնական է, որ այս փնթի աշխատանքի համար ոչ թե քաղաքային իշխանությունը պատասխանատվության կենթարկվի, այլ քաղաքացուն կտուգանեն քաղաքապետարանի մեղքով խախտում կատարելու համար։

Եվ սա ամենը չէ։ Մոսկովյան փողոցում էլ միայն հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին գծանշելիս՝ նախկինում առկա կարմիր կետագծերը նույնկերպ փնթի են մաքրել (հավասար է չմաքրելուն), և հիմա ստացվում է, որ Մոսկովյան փողոցի այդ հատվածը և՛ նախատեսված է միայն հասարակական տրանսպորտի համար, և՛ հատկացված է նաև թանկացված կարմիր գետագծերի համար։

Ահա այսպիսին է ՔՊԿ-ի ապիկար, անգրագետ, կիսատ-պռատ կառավարումը․ կարևորը իրենց գերթանկարժեք պադավատները, կոռուպցիոն մութ գործարքներից ստացված եկամուտները տեղը լինեն։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը