Աշխարհ

28.11.2011 16:21


ԱՊՀ երկրների միջկրոնական խորհուրդը ԼՂ հիմնահարցում պատրաստ է աջակցել ուժի չկիրառման սկզբունքին

ԱՊՀ երկրների միջկրոնական խորհուրդը ԼՂ հիմնահարցում պատրաստ է աջակցել ուժի չկիրառման սկզբունքին

Երևանում այսօր ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Ամենայն hայոց  Գարեգին Բ կաթողիկոսի, Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջև։

Հանդիպման ավարտից հետո դրա արդյունքների մասին խոսել է պատրիարք Կիրիլը։

Նա հայտարարել է, որ իրենք պատրաստ են աջակցել ուժի չկիրառման սկզբունքին, ինչը վճռական վստահություն է ներշնչում հակամարտության խաղաղ կարգավորման համար։

«Պատերազմի ընթացքում գերիներին և սպանվածներին կողմերին վերադարձնելու համաձայնությանը համառորեն ավելացնում ենք նաև շփման գծից դիպուկահարներին հեռացնելու խնդրանքը, որպեսզի զոհեր չգրանցվեն»,–նշել է Համայն Ռուսիո պատրիարքը։

–Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և աղոթում, որ խաղաղություն և արդարություն հաստատվի այս տարածաշրջանում,–հավելել է պատրիարք Կիրիլը։

Այս խորագրի վերջին նյութերը