Լրահոս

23.09.2024 13:57


Շաուրմայի մեջ բորբոսասնկեր են հայտնաբերել. Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Շաուրմայի մեջ բորբոսասնկեր են հայտնաբերել. Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արեգա Մարտիրոսյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Էրեբունի փ․), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Շաուրմա հավի լոշիկով» արտադրատեսակը՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «S.Aureus», «ախտածին, այդ թվում՝ «Սալմոնելաներ», «Սպիտակ սոուս» արտադրատեսակը՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «Ախտածին, այդ թվում՝ սալմոնելաներ», «Լահմաջոյի հումք» արտադրատեսակը՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «Ախտածին, այդ թվում՝ սալմոնելաներ», «Տոմատի սոուս» արտադրատեսակը՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Այս խորագրի վերջին նյութերը