Նար-Դոսի անվան հիմնական դպրոցի անմիջապես դիմաց արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հակասանիտարական վիճակ է (տեսանյութ)
Նար-Դոսի անվան հիմնական դպրոցի անմիջապես դիմաց արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հակասանիտարական վիճակ է։
Դիտահորերի խցանված լինելու պատճառով կոյուղատար համակարգը շարքից դուրս է եկել ու չի գործում, կոյուղաջրերը լցվում են հարակից շենքի նկուղներ, ինչպես նաև հարևանությամբ գտնվող ավտոտնակների հատականցքերից դուրս են գալիս՝ լցվելով փողոց և տարածելով գարշահոտություն։
Դպրոց գնացող երեխաներն ու սովորական անցորդները ստիպված են ամեն օր շնչել այդ հոտը, սակայն համաճարակային վտանգն ավելի է լրջացնում հարցը, քան թե անտանելի տհաճ հոտը։
Իսկ խնդրի գոնե սկզբնական ուսումնասիրության պատասխանատու Վեոլիա Ջուր / Veolia Armenia -ն և պատկան այլ կառույցներ բնակիչների՝ մեկ ամսից ավելի տևող ահազանգերը թողել են անպատասխան։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից