Լրահոս

21.09.2024 19:22


Կոտայքից Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է

Կոտայքից Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Մուրացան» հիվանդանոցում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված բժշկական կենտրոնում երեխա է մահացել:

Պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ղ.-ն է: Վերջինս սեպտեմբերի 19-ին իրենց տանը կյանքին վերջ տալու նպատակով խմել է մոտ 60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր նշված բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմանբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը