Քաղաքական

20.09.2024 16:10


Հանրային ռադիոյի աշխատակիցները երեկ փակցված ժամացույցի «Բաքու» անվանատախտակը փոխարինել են «Ստեփանակերտ»–ով

Հանրային ռադիոյի աշխատակիցները երեկ փակցված ժամացույցի «Բաքու» անվանատախտակը փոխարինել են «Ստեփանակերտ»–ով

Հանրային ռադիոյի աշխատակիցները փոխել են երեկ մեծ աղմուկ բարձրացրած Բաքվի ժամանակով ժամացույցի անվանատախտակը՝ փոխարենը փակցրել Ստեփանակերտ անվանունը։ Հանրային ռադիոյի լրագրող Ալիսա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել:

Հիշեցնենք, որ երեկ՝ Արցախի հայաթափման առաջին տարելիցի օրը Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդման տաղավարում տեղադրվել էին ժամացույցներ՝ Բաքվի, Անկարայի, Մոսկվայի և Թբիլիսիի ժամանակներով, ինչը սոցիալական հարթակներում քննարկումների ու քննադատությունների առիթ էր դարձել։

Լրագրող Ալիսա Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ կկողմնորոշվենք նաև Բաքվի և Անկարայի ժամանակով։ Արցախի հայաթափման տարելիցի առիթով, ինչ խոսք, հրաշալի նվեր էր...»։

news.am

Այս խորագրի վերջին նյութերը