Քաղաքական

20.09.2024 14:56


Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից (տեսանյութ)

Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց ՍԴ դաատավոր Հրայր Թովմասյանի գործով վճիռը։

Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց երկու դրվագով ու ազատվեց պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում էր 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական:

Թովմասյանի պաշտպանական ճառը տևեց մի քանի օր։

Այս խորագրի վերջին նյութերը