Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով
Ինչպես հայտնի է, 2025 թվականի հունվարի մեկից Ուկրաինան արդեն պաշտոնապես կդադարի ռուսական գազը մատակարարել իր տարածքով դեպի Եվրոպա, քանի որ լրանում է այդ համաձայնագրի ժամկետը:
Ուկրաինայի ցանկությունը՝ հրաժարվել ռուսական գազի մատակարարումից հասկանալի է, քանի որ նա գտնվում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ:
Սակայն Ուկրաինայի այս որոշումը խիստ անհանգստացրել է ԵՄ-ի մի շարք երկրներին, որոնք թեև հրապարակավ քննադատում են Մոսկվային, սակայն պատրաստ չեն ամբողջովին հրաժարվել էժան ռուսական գազից:
Եվ ահա, վերջերս, Պուտինի այցի ընթացքում Ադրբեջան, համաձայնություն կնքվեց, որ Ադրբեջանը միջնորդի դեր կկատարի ռուսական գազի վաճառքի հարցում՝ դեպի Եվրոպա:
Այդ գործարքի բանաձևը շատ հասկանալի է. Ադրբեջանն իր համար սպառման գազը ամբողջովին գնում է Ռուսաստանից, իսկ իր սեփական ողջ գազը վաճառում է ԵՄ երկրներին։
Բնականաբար, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ ԵՄ-ն չեն պահանջում Ադրբեջանից հրաժարվել այդ գործարքից:
Ճիշտ հակառակը՝ նրանք խնդրում են Ալիևին, որպեսզի նա կյանքի կոչի այդ գործարքը, որպեսզի ԵՄ-ն գոնե ձևականորեն հայտարարի, որ 2025-ից այլևս ռուսական գազ չի գնելու:
Իսկ դրա համար, անհրաժեշտ է, որ ադրբեջանական գազամուղների ծավալները բավարարեն այդ գազը դեպի Եվրոպա հասցնելու համար:
Հայտնի է, որ այդ գազամուղի մի ճյուղն էլ անցնում է Ուկրաինայի տարածքով:
Կիևը գիտի Մոսկվայի և Բաքվի միջև կնքված այդ գործարքի մասին, այսինքն գիտի, որ փաստացի Ադրբեջանից դեպի Եվրոպա իր տարածքով ռուսական գազ է մատակարարվելու, սակայն համաձայնվել է այդ գործարքին իր փայով մասնակցել, քանի որ ԵՄ-ից և ԱՄՆ-ից իրեն խնդրել են դա:
Կիևում, պարզապես խնդրել են, որպեսզի ԵՄ-ն դա համարի, որպես ժամանակավոր գործարք, քանի որ բոլորն ել հասկանում են, որ փաստացի Ուկրաինան փակում է իր տարածքով ռուսական գազի մատակարարումը, բայց նույն այդ գազը թուլ է տալիս, որ անցնի Ադրբեջանի միջնորդությամբ, ինչը վատ է ընկալվում շարքային ուկրաինացիների կողմից: Ստացվում է, որ Ուկրաինան զոհաբերում է իր եկամուտները, չստանալով բավարար դիվիդենտներ, որպեսզի ռուսական գազը իր տարածքով չմատակարարի, սակայն այդ նույն գազը նա համաձայնում է տարհանել իր տարածքով՝ այդ դիվիդենտները հանձնելով Ադրբեջանին: Պարզ մարդկային լեզվով ասած՝ դա շարքային հիմարություն է Կիևի կողմից: Բայց այդ հիմարությունը անհրաժեշտ է Արևմուտքին, որպեսզի իրենք հայտարարեն, որ գոնե ձևականորեն ստանում են, ոչ թե ռուսական, այլ ադրբեջանական գազ:
Այսինքն, ողջ այս կապիկությունը մեկ բանի համար է կայանում, որպեսզի ներկայիս էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը հայտարարի, որ ԵՄ-ն պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել Մոսկվայից մատակարարվող մատակարարումներից արդեն 2025 թվականի հունվարի մեկից:
Այսպիսին է այսօրվա ԱՄՆ-ի և ԵՄ-ի «սկզբունքայնության» իրական պատկերը: Հենց դրա համար էլ, ի տարբերություն այլ երկրների, նրանք չեն պահանջում Ալիևից հրաժարվել Ռուսաստանի հետ տնտեսական կապերից, չեն դատապարտում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունների որակը, որտեղ, ի դեպ ոչ մի ընդդիմադիր գործիչ խորհրդարան չմտավ:
Այն, ինչ կարելի է և նույնիսկ անհրաժեշտ է Ադրբեջանին, օրինակ չի կարելի Վրաստանին, ում և՛ ռուսական գազ գնելն է արգելված, և՛ իշխանությունն է մեղադրվում ընդդիմությանը ճնշելու մեջ:
Ադրբեջանի հանդեպ ոչ մի պատժամիջոց, որտեղ խորհրդարանում նույնիսկ մեկ ընդդիմադիր չկա, իսկ ահա Վրաստանի հանդեպ կիրառվում են պատժամիջոցներ, որտեղ դեմոկրատիայի բոլոր ցուցանիշներով անգամներով գերազանցում է Ադրբեջանին:
Այդ իսկ պատճառով էլ նույն ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն կերպ աջակցելու են Ադրբեջանին, լինի դա Հայաստանի, Իրանի, թե Ռուսաստանի հետ կապված, քանի որ այդ երկիրը, թեկուզ և ավտորիտար բնույթի, իրենց համար ռազմավարական նշանակություն ունի:
Հենց այդ պատճառով էլ նրանք աջակցում են Հայաստանում թուրքամետ իշխանությանը, ավելի քան 250 մլն դոլար են ծախսում, որպեսզի Հայաստանում ձևավորեն իրենց ազդեցության գործակալների բանակը և բնականաբար այդ 30 արծաթը հիշեցնող դոլարները կապ չոնեն Հայաստանի անվտանգության , երկրի տնտեսական զարգացման հետ, ճիշտ հակառակը՝ այդ ներդրումների գլխավոր նպատակը, Հայաստանն առավելապես թուլացնելն է և Ադրբեջանն ուժեղացնելը, որպեսզի իրենք այդ երկրի միջոցով հոգան իրենց կարիքները:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am