Մանվել Բադալյանը քաղաքացիական ծառայության մասին օրենքում կատարված փոփոխությունների մասին
Այսօրվա ասուլիսում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե վերջերս որևէ պաշտոնում պաշտոնակատար նշանակելուց հետո այդ պաշտոնին ոչ ոք չի հավակնում, քանի որ հենց պաշտոնակատարը հեշտությամբ բավարարելու է մրցույթի պահանջները և զբաղեցնելու է այդ պաշտոնը, չի բացառել, որ այդպիսի դեպքերը հնարավոր են, սակայն վիճակագրությունը դա ցույց չի տալիս։
Հարցին՝ ինչպես է լինում, որ տասնյակ անգամ մրցույթում հաղթած քաղաքացին չի կարողանում որևէ աշխատանք ստանալ, Մ, Բադալյանը պատասխանել է, որ դա կապված է քաղաքացիական ծառայության մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունների հետ, ըստ որոնց՝ սահմանափակվել է հաղթողների քանակը, փոխվել է գնահատման մոդելը։
–Մրցութային հանձնաժողովները բալային գնահատմամբ են որոշում հաղթողներին, և առավել միավորներ ստացած 3 անձինք հաղթողներ են ճանաչվում,–ասել է բանախոսը։
Ներկայիս մոդելն, ըստ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի, առավել օբյեկտիվ է։

7or.am