Լրահոս

20.09.2024 09:38


Կրակոցներ՝ Վերնիսաժի տարածքում. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել. անչափահասի են ծեծել

Կրակոցներ՝ Վերնիսաժի տարածքում. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել. անչափահասի են ծեծել

ArmLur.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 21։33-ին «Վերնիսաժի» մոտ շուրջ 40 անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և կրակոցի ձայներ են լսվել։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ իրավապահները պարզել են, որ ժամը 21։00-ին Հանրապետության փ․ 58 հասցեի մոտ Ա. Հ․-ն իր ընկերների հետ միասին վիճաբանել է 16 տարեկան անչափահաս Վ. Վ․-ի և վերջինիս ընկերների հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ, ըստ ականատեսների, օդաճնշիչ ատրճանակից արձակվել են կրակոցներ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքի վայրից հայտնաբերվել է 3 պլաստմասե գնդակ։

Այս խորագրի վերջին նյութերը