Քաղաքական

19.09.2024 23:12


Դոնբասյան օրագիր. հանդիպում Դոնեցկի և Լուգանսկի երիտասարդական կազմակերպությունների հետ (լուսանկար)

Դոնբասյան օրագիր. հանդիպում Դոնեցկի և Լուգանսկի երիտասարդական կազմակերպությունների հետ (լուսանկար)

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում հանդիպեցինք տեղի հասարակական և քաղաքական շրջանակների ակտիվ երիտասարդների հետ, քննարկեցինք տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին և՛ Դոնբասին, և՛ Լուգանսկին, և՛ Հայաստանին, բնականաբար խոսել ենք նաև արցախահայության խնդիրների մասին, նրանց վերադարձի իրավունքի մասին։

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք «Մայր Հայաստանի» երիտասարդական թևի և ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի երիտասարդների միջև համատեղ ծրագրեր կազմակերպելու հարցում։

Հանադիպմանը մասնակցում էին նաև ռազմական գործողություններին մասնակցած երիտասարդներ, որոնց մեջ կար նաև ազգությամբ հայ։

Երիտասարդները հետաքրքրվեցին նաև արցախցիների խնդիրներով, այն հարցերով, որոնք այսօր ծառացել են արցախցի երիտասարդների առջև։

Հանդիպումն անցավ շատ ջերմ ու փոխըմբռնման մթնոլորտում։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը