Լրահոս

28.11.2011 13:10


Մոսկվայի «Ստարի Բաքու» սրճարանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանվել է 1՝ վիրավորվել 4 հայաստանցի

«Ինտերֆաքս»–ը տեղեկացնում է, որ Մոսկվայի «Ստարի Բաքու» սրճարանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում մեկ մարդ սպանվել է, 5-ը` վիրավորվել:

Մոսկվայի իրավապահ մարմիններից գործակալությաքնը հայտնել են, որ 38-ամյա մոսկվացու մահվան պատճառ դարձած միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին: Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի ներկայացուցիչ Իլգար Գաջիևը vesti.az–ին հայտնել է, որ ծեծկռտուքի հետևանքով սպանված և վիրավորված անձինք Հայաստանի քաղաքացիներ են։

Հարուցվել է քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը