Լրահոս

19.09.2024 08:49


Երևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել

Երևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 02:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Վ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնասել տան մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել տան ծածկի վրայից:

Փրկարարները ուղղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը