«Վրաստանի Հայ Համայնք»-ը ողջունում է ձեզ` Վրաստանի եւ Հայաստանի նախագահներ պարոնայք Միխայիլ Սահակաշվիլիին եւ Սերժ Սարգսյանին:
«Վրաստանի Հայ Համայնք»-ը Վրաստանում գործող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին: Մեր կազմակերպության հիմնական նպատակներն են. Վրաստանի հայ ազգաբնակչությանը միավորելը, մեր մշակութային եւ էթնիկական ինքնագիտակցությունը պահպանելը, սոցիալական ինտեգրումը:
Պաշտոնական վերջին տվյալներով, Վրաստանում ապրում է ավելի քան 240.000 ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացի: Վրաց եւ հայ ժողովուրդներին միավորում են բազմադարյա պատմությունը եւ բարիդրացիական հարաբերությունները: Վրացական պետության ստեղծման եւ կազմավորման գործում մեծ ներդրում ունեն նաեւ Վրաստանի հայերը:
“Վրաստանի Հայ Համայնք”-ը դիմում է Վրաստանի եւ Հայաստանի նախագահներին: Խնդրում ենք, Նախագահ Սերժ Սարգսյանի` սույն թվականի նոյեմբերի 29-30-ը Վրաստան նախանշված պաշտոնական այցի շրջանակում նախատեսված հանդիպումներում, այլ հարցերի թվում, ուշադրություն հրավիրել եւ քննարկել նաեւ հարցեր, որոնք, մեր կարծիքով, կնպաստեն մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների բարելավմանը:
Ներքոշարադրյալում ներկայացված են այն հիմնական մարտահրավերները, որոնց առջեւ կանգնած է Վրաստանի հայությունը:
Մայրենի լեզվով կրթության մատչելիությունը
Թբիլիսիում վերջին տարիների ընթացքում փակվում են հայկական դպրոցները/բաժինները եւ հեռացվում են պրոֆեսիոնալ մանկավարժները: Մեր կողմից բազմիցս արձանագրվել են ազգային փոքրամասնությունների (հայերի) իրավունքների խախտման փաստեր. մայրենի լեզվով կրթություն ստանալու դեմ արհեստական խոչընդոտների ստեղծում, հայկական դասարանները փակելու կամ չբացելու փորձեր եւ փաստեր, հայկական բաժիններում միավորված դասարանների ստեղծում, մանկավարժներին աշխատանքից անհիմն հեռացում եւ այլն: Այս ամենի մասին տեղյակ են պահվել պետական բազմաթիվ հաստատություններ, այդ թվում` Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը: Հարցը մինչեւ հիմա մնում է չլուծված:
Երկրում գոյություն չունի մանկավարժական համալսարան (ֆակուլտետ), որտեղ հնարավոր կլիներ նոր կադրեր պատրաստել Վրաստանի դպրոցների հայկական բաժիններում աշխատելու համար, ինչը կբարձրացներ կրթության մակարդակը հայկական դպրոցներում եւ բաժիններում:
Մշակութային ժառանգություն
Սովետական իշխանության ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցուց խլված ունեցվածքի վերադարձի հարցը: Եկեղեցիների եւ այլ շինությունների ու հուշարձանների` իրենց օրինական տերերին վերադարձնելու եւ դրանք վերականգնելու խնդիրը:
Հայոց Ցեղասպանություն
Վրաստանը դեռեւս չի ճանաչել եւ չի դատապարտել 1915-1923 թ.թ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը: Մենք ամեն տարի դիմում ենք Վրաստանի համապատասխան կառույցներին եւ գերատեսչություններին` կոչ անելով ճանաչել աշխարհի առաջատար պետությունների կողմից արդեն ճանաչված Հայոց Ցեղասպանությունը:
Հարկ է նշել նաեւ, որ վերջին 2-3 տարիների ընթացքում “Վրաստանի Հայ Համայնք”-ը բազմիցս գրավոր դիմել է Վրաստանի Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությանը եւ պատասխանատու պետական այլ կառույցների` խնդրելով Թբիլիսիում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար կանգնեցնելու թույլտվություն: Արդյունքում ստացել ենք անբավարար պատասխաններ եւ մինչ օրս այդ հարցը մնում է չլուծված:
Հայատյացություն
Վերջին շրջանում Վրաստանում հաճախակիացել են հայատյաց հայտարարությունները եւ գործողությունները: Մասնավորապես, պատերին հայերին ուղղված վիրավորական մակագրությունները, հայկական եկեղեցի ներխուժումը, Սուրբ Գրքի թերթերը պոկելը եւ այրելը, վիրավորական հայտարարություններ անելը: Թվարկված փաստերը սպառնալիք են առաջացնում եւ վտանգ են ներկայացնում երկու ժողովուրդների հարաբերությունների սրման համար: Ի հավելումն այս ամենի, վրացական ԶԼՄ-ներում ավելանում են հակահայկական եւ հայատյաց արտահայտությունները եւ ելույթները:
Մենք` “Վրաստանի Հայ Համայնքի” անդամներս, հույս ունենք, որ Հայաստանի նախագահի այցը դրականորեն կանդրադառնա եւ կամրապնդի վրաց-հայկական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, կնպաստի վերոնշյալ խնդիրների կարգավորմանը:
Բաց նամակ Վրաստանի և Հայաստանի նախագահներին

«Վրաստանի Հայ Համայնք»-ի մամուլի ծառայություն