Լրահոս

18.09.2024 11:35


1 զոհ, 5 վիրավոր. Տաշիրում բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը

1 զոհ, 5 վիրավոր. Տաշիրում բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի սկզբնամասում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը, «Opel» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն, նրանցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրը հայտնում է, որ տեղում պարզվել է՝ որ ավտոմեքենաներից մեկը բախվել է խոշոր եղջերավոր անասունի, որն անկել է:

Այս խորագրի վերջին նյութերը