Երևանում մեկնարկած ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստին վրացական կողմից որևէ հոգևորական չի մասնակցում
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ նոյեմբերի 28-29-ը Երևանում տեղի է ունենում ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որին մասնակցում են ԱՊՀ երկրների ավանդական կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բուդդիզմ) առաջնորդներ ու ներկայացուցիչներ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նիստին չի մասնակցում վրաց պատրիարք Իլյա 2-րդը։ Նշենք, որ վրացական կողմից նիստին որևէ հոգևորական չի մասնակցում:
ԱՊՀ Միջկրոնական խորհուրդը ստեղծվել է 2004 թվականին մարտի 3-ին Մոսկվայում` Երկրորդ Միջկրոնական խաղարարական ֆորումի ժամանակ: Խորհրդի գործունեությունը ուղղված է ինչպես ԱՊՀ տարածաշրջանի ժողովուրդների, այնպես էլ համամարդկային կարևորություն ներկայացնող խնդիրների վերհանմանը և լուծման ուղիներ փնտրելուն: