Հոգեբան. «Ընտրություններն ակնհայտ թերություններով անցնելու դեպքում մեր երկիրը կարող է դրան ուղղակի չդիմանալ»
«Որոշ քաղաքական շրջանակներում խոսվում է, թե գալիք ընտրությունները որակապես տարբերվելու են նախորդներից։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է լինելու այդ տարբերությունը, և ի՞նչ հիմքեր կան դրանց համար»։ Պատասխանելով «7օր»–ի հարցին՝ հոգեբան Կարինե Նալչաջյանը նշել է, թե ընտրություններից առաջ միշտ էլ այդպիսի ցանկություններ և մտադրություններ արտահայտվում են։
–Եթե ցանկանանք հավատալ դրան, ուրեմն տարիների ընթացքում այնքան փորձությունների միջով են անցել մեր ընտրական գործընթացները, որ գուցե արդեն գիտակցվում է, որ ընտրություններն ակնհայտ թերություններով անցնելու դեպքում մեր երկիրը կարող է դրան ուղղակի չդիմանալ,–ասել է նա։
Հոգեբանի խոսքերով՝ ինքը ցանկանում է հավատալ այդ հայտարարություններին և նպատակներին, որովհետև իսկապես Հայաստանը թե՛ ներքին հարցերում, թե՛ արտաքին աշխարհաքաղաքական գործընթացներում այսօր բավական փխրուն վիճակում է։
«Երկիրը կայունացնելու և ներսից առողջացնելու անհրաժեշտությունն արդեն շատ քաղաքական ուժեր են հասկանում, քանի որ եթե ներսից թույլ լինենք, դրսի մարտահրավերներին ուղղակի չենք դիմանա, իսկ այս հարցում արդար ընտրությունները շատ մեծ նշանակություն ունեն»,–կարծում է Կ. Նալչաջյանը։

7or.am