Լրահոս

28.11.2011 10:22


Այսօր Եգիպտոսում սկսվում են խորհրդարանական ընտրությունները

Այսօր Եգիպտոսում սկսվում են խորհրդարանական ընտրությունները

Այսօր, հունվարի 25–ի հեղափոխությունից հետո առաջին անգամ, Եգիպտոսում սկսվում են խորհրդարանական ընտրությունները։

Կահիրեում, Ալեքսանդրիայում և երկրի այլ քաղաքներում տեղի ունեցող անկարգությունների պատճառով մինչև վերջին պահը ընտրությունների անցկացումը կասկածի տակ էր։ Սակայն երկիրը ժամանակավորապես ղեկավարող բանակը կտրականապես մերժել է ընտրությունների անցկացման օրը փոխելու բոլոր առաջարկները։

Խորհրդարանական ընտրություններ այսօր անցկացվելու են երկրի 27 գավառներից 9–ում՝ Կահիրեում, Ալեքսանդրիայում, Պորտ–Սայիդում, Դումյատեում, Քաֆր էլ–Շեյխում, Էլ–Ֆայումում, Ասյուտեում և Լուքսորում։

Եգիպտոսում ընտրություններն անցկացվելու են երեք փուլերով և կձգվեն մոտ կես տարի։ Հունվարի 3–ին կսկսվի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների վերջին փուլը, իսկ հունվարի 22–ին՝ խորհրդարանի վերին պալատի ընտրությունները։

Վերջին պահին որոշում է կայացվել ընտրություններն անցկացնել ոչ թե մեկ, այլ երկու օր, որպեսզի բոլոր ընտրողները կարողանան ժամանել ընտրական տեղամասեր։ Որոշ տվյալներով՝ նրանք, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, ստիպված կլինեն վճարել եգիպտական 500 ֆունտ (ավելի քան 80 դոլար)։

Այս խորագրի վերջին նյութերը