Կարծիք

14.09.2024 06:32


Իսկ իրականում ինչո՞ւ է շունը բարձրացել ծառը և ձու ածել

Իսկ իրականում ինչո՞ւ է շունը բարձրացել ծառը և ձու ածել

"Շունը բարձրացել է ծառը եւ ձու է ածել": Սա դասագրքից հատված է, եւ, ըստ համապատասխան նախարարի, պատասխանելով քննադատությանը, մենք երեխաների մտածողությունը քառակուսի ենք դարձնում եւ ստիպում ենք ստանդարտ եղանակով մտածել, եւ թույլ չենք տալիս, որ նրանց երեւակայությունը զարգանա։

Իսկ իրականում ինչո՞ւ է շունը բարձրացել ծառը և ձու ածել։ Իսկ ինչու' ոչ։ Սա է խնդիրը։

Որքան էլ տարօրինակ չլինի, սա սեռական դաստիարակության ոլորտի խնդիր է, ինչն Արեւմուտքում մուլտերի, դասագրքերի եւ երեխաների համար ֆիլմերի ալգորիթմներից է։

Իսկ շունը տղա՞ է, թե՞ աղջիկ։ Եթե տղա է, ինչո՞ւ չի կարող իրեն աղջիկ զգալ եւ ձու ածել։ Եթե շունն աղջիկ է, ինչո՞ւ չի կարող իր ինքնությունը փոխել եւ որպես ծիտ ձու ածել, պարզ ասած, շունն իր ցեղատեսակը' ազգությունն է փոխել։

Սա կարդացողի համար հիմարություն կթվա եւ աբսուրդի ժանր կհամարի, բայց մենք գործ ունենք երեխաների մտածողության ու երեւակայության հետ, որտեղ հեքիաթների հերոսները կենդանիներն են, սակայն ընկալվում են որպես մարդկանց տիպաժներ։

Ըստ Յունգի, այդ տարիքից, հեքիաթների եւ առասպելների միջոցով, առաջանում են արքետիպեր, եւ նրանց ապագա ինքնությունն, աշխարհայացքն ու իրականության ընկալումն է ձեւավորվում։ Նաեւ նշենք, որ այդ տարիքում երեխաներն այդ ամենն ընկալում են առանց քննադատության, որպես բացարձակ ճշմարտություն, իսկ իրենց իդենտիֆիկացնում են հեքիաթների հերոսների հետ։

Մի խոսքով, հոգեբաններն ու հոգեվերլուծողները սա ավելի լավ կբացատրեն։ Իսկ մեզ համար սա կաղապարներից հրաժարվելու հերթական արշավն է։ Տվյալ դեպքում կաղապարներից հրաժարվում է շունը, ով օրինակելի հերոս է երեխաների համար։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը