Թուրքագետ. «Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ լղոզված ժխտողականությունը կարող է պատրանք ստեղծել, և դա վտանգավոր է»
–Եթե դու ուզում ես մեծ բանից շեղել ուշադրությունը, ապա ընդունիր փոքրը, փոքր մեղք։ Եթե խոսքը գնում է անցյալի հետ Թուրքիայի առերեսվելու մասին, ապա ամենամեծ առերեսումը, որ պետք է անի Թուրքիան, դա Հայոց ցեղասպանության խնդիրն է։ Գուցե նաև այդ մեծ խնդրից ուշադրությունը շեղելու համար է, որ Էրդողանը անդրադարձավ համեմատաբար ավելի փոքր խնդրին՝ Դերսիմին։ Եվ իրենք հիմա կփորձեն սա օգտագործել, ցույց տալ, որ իրենք ազնիվ են և պատրաստ են առերեսվելու անցյալի հետ ու որպես օրինակ կբերեն հենց Դերսիմի հարցին անդրադառնալը,–մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին ելույթը՝ հայտարարել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը։
Փորձագետը կարծիք է հայտնել, թե դժվար թե Թուրքիայի իշխանական կուսակցությունը հրաժարվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ այն քաղաքականությունից, որ որդեգրել է։
–Ժխտողական քաղաքականությունը մնում է, սակայն վերջին շրջանում, ըստ իս, ձեռք է բերել բավական վտանգավոր տեսք՝ «լղոզված ժխտողականություն»։ Ինչու՝ լղոզված. որովհետև մի կողմից իրենք իբր պատրաստ են քննարկել խնդիրը (թեկուզ նույն պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը և այլն), այսինքն չեն ժխտում, ինչպես դա անում էին նախկինում, մյուս կողմից անընդհատ ուզում են ցույց տալ, թե սա եղել է երկկողմանի ողբերգություն, երկու ժողովուրդներն էլ տուժել են և այլն։ Վտանգավորն այն է, որ սա պատրանք կարող է ստեղծել, թե Թուրքիան պատրաստ է ցանկացած փաստ ընդունել։ Ընդամենը պատրանք...,– հայտարարել է Հովհաննիսյանը։
Անուշ Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ուղղակի ներողություն խնդրելը հարցի ընդունում չէ.
–Այսօր թուրքական որոշ իշխանամետ կայքէջերում տեղադրված են բազմաթիվ նախադեպեր ներողությունների ու ներողություններից բխող հետևանքների մասին,–ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, թե պետք չէ փոխհատուցման խնդիրը տարանջատել զուտ ներողություն խնդրելուց, ապա շարունակել,–արդյոք պատրա՞ստ է այդ պետությունը փոխհատուցել այն բոլոր կորուստները, որոնք կրեցին դերսիմցիները։ Այսինքն՝ փոխհատուցման հարցը շատ կարևոր է Թուրքիայի համար։

7or.am