Լրահոս

26.11.2011 13:38


Վրաց պատրիարքը Հայաստան չի ժամանի

Վրաց պատրիարքը Հայաստան չի ժամանի

Ամենայն Վրաց պատրիարք Իլիա 2–րդը հավանաբար չի մասնակցելու Հարավային Կովկասի երկրների հոգևոր առաջնորդների հանդիպմանը, որը կայանալու է Երևանում։

Ինչպես հաղորդում է վրացական «Apsny.ge» կայքը, այս մասին «ПирWели» գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Վրաստանի պատրիարքարանի խորհրդական, միջազգային հարցերով փորձագետ Զուրաբ Աբաշիձեն։ «Որքան ես գիտեմ, պատրիարքը  չի  կարողանալու մասնակցել այդ  հանդիպմանը»,–նշել է Աբաշիձեն։

Վրացական կողմն այլ մենաբանություններ չի տալիս։

Այս խորագրի վերջին նյութերը