Կարծիք

11.09.2024 18:44


Բնակիչների խոսքով՝ թոզ ու դումանը կապել էին

Բնակիչների խոսքով՝ թոզ ու դումանը կապել էին

Սեպտեմբերի 11-ին մեխանիկական ճանապարհով շենքի նստեցման միջոցով Պարույր Սևակ 5 հասցեում գտնվող նախկին ՊԵԿ շենքը փլուզվեց։ Տեղեկացանք, որ նախորդ 2 շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր եկել են, փակել ճանապարհը, Շտապ օգնության և ԱԻՆ-ի մեքենաներով հերթապահել, բայց շենքը չեն կարողացել քանդել, քանի որ շատ ամուր է եղել և թեև թուլացվել էին հիմքերը պայթեցման համար, միևնույն է չի նստել։ Իսկ այսօր, երբ արդեն առանց համապատասխան ծառայությունների՝ հընթացս կատարել են իրենց «վարժանքը»՝ շենքը փլուզվել է՝ առաջացնելով փոշի, բնակիչների խոսքով՝ թոզ ու դումանը կապել էին և ստեղծել լարված ու տագնապային վիճակ, քանի որ այսօրվա գործողություններն առանց նախազգուշացնելու են եղել։

Հիշեցնենք, որ նախորդիվ, բնակիչների ահազանգով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տեղում ծանոթացել էին խնդրին, զրուցել թե՛ բնակիչների, թե՛ պայթեցման եղանակով քանդումն ապահովող ընկերության տնօրենի հետ, արել հնարավորը, որ շենքը չպայթեցվեր, ինչն էլ ի շնորհիվ նաև բնակիչների բողոքի և հետևողականության՝ ի կատար չածվեց։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը