Փորձագետ. «Դերսիմի կոտորածների համար Էրդողանի ներողությունը փարիսեցիության նման մի բան էր»
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի արած հայտարարությանը, որտեղ նա ներողություն է խնդրել Դերսիմում 1938-1939թթ. տեղի ունեցած կոտորածների համար։
Թուրքագետը նշել, է որ իրականում Էրդողանի այդ հայտարարության արժեքը չափազանցված է, և այդ հայտարարությունը պետք է դիտարկել նախ և առաջ Թուրքիայում ներկուսակցական պայքարի համատքեստում։ Ըստ Հովհաննիսյանի՝ Էրդողանն ամեն կերպ փորձում է նսեմացնել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդավարական կուսակցությունն ու դրա առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլուին, ով, ըստ թուրքագետի, հենց Դերսիմից է ծագումով։ Եվ դա պատահական չէ, որովհետև այդ կուսակցությունը ժամանակին հիմնադրել է Աթաթուրքը, իսկ Էրդողանն ուզում է դառնալ «նոր աթաթուրք», կարծում է վերլուծաբանը։
–Եթե նայեք Էրդողանի բուն ելույթը, ապա կտեսնեք, որ այդ ժամանակ հետևում բեմի վրա երկու մեծ դիմանկար կա՝ մեկը Աթա թուրքինը, մյուսը Էրդողանինը՝ նույն չափով ու կողք կողքի դրված,– պարզաբանել է թուրքագետը։
Ինչ վերաբերում է ներողություն խնդրելու բուն փաստին, ապա Անուշ Հովհաննիսյանը ասել է.
–Էրդողանի ներողությունը փարիսեցիության նման մի բան էր, որովհետև հենց այդ նույն պահին թուրքական զինված ուժերը իրականացնում են այսպես կոչված «մաքրման» գործողություններ նույն Դերսիմում։
Բանախոսը նաև Հայոց ցեղասպանությունը շաղկապել է Դերսիմի կոտորածների հետ՝ նշելով.
–Անշուշտ, Դերսիմի իրադարձությունները պետք է գնահատել որպես փորձ վերջակետ դնելու 1915թ. Հայոց ցեղասպանության գործընթացին, որովհետև Դերսիմում բնակվում էին նաև զգալի չափով հայեր, ովքեր այն ժամանակ փրկվել էին կոտորածներից։
Միաժամանակ բանախոսը հավելել է, որ չնայած Էրդողանի հայտարարության քաղաքական ենթատեքստին՝ այն Թուրքիայի համար աննախադեպ էր և որպես հետևանք բուռն քննարկումների առիթ կտա, ու այդ քննարկումների ժամանակ անպայման անդրադարձ կլինի նաև Հայոց ցեղասպանության խնդրին և համապատասխան ներողությանը։

7or.am