Առանց բնակիչներին նախազգուշացնելու՝ քանդել են շենքը (տեսանյութ)
Երևանի Պարույր Սևակ 8, 8/1 և 8/2 շենքերի մի խումբ բնակիչներից ահազանգ է ստացվել, որ առանց իրենց նախազգուշացնելու՝ քանդել են իրենց շենքերի դիմաց գտնվող լքված բազմահարկ շենքը։
Հրապարակված կադրերից երևում է, որ փլվող շենքից ոչ հեռու մարդիկ են կանգնած, մեքենաներ կան կայանած։
Հիշեցնենք, որ այս շենքը պայթեցնելու եղանակով քանդելու դեմ բնակիչները բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Նրանք մտավախություն ունեին, որ շենքի պայթյունը կթուլացնի իրենց շենքերի հիմքի ամրությունը։
Բողոքի ակցիաներից հետո կառուցապատող ընկերությունը հայտնել էր, որ որոշել է հրաժարվել շենքը պայթեցնելու մտքից։
Իսկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ դեռևս գարնանը «Կամ Դեվելոփմենթս» ՍՊԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի քանդման թույլտվության համար։
«Քանդման թույլտվությունը եղել է քաղաքապետարանի կողմից։ Դրանից հետո ՍՊԸ-ն վերահամաձայնություն է բերել քաղաքապետարան այն մասին, թե ուզում է քանդումն իրականացնել պայթեցման եղանակով։ Դրան քաղաքապետարանը համաձայնություն չի տվել։ Այս պահի դրությամբ քաղաքապետարանը հակված չէ, որ շենքի քանդումն իրականացվի պայթեցման եղանակով, հետևաբար, առանց մեր համաձայնեցման և որոշման, քանդումը չեն կարող իրականացնել պայթեցման եղանակով»,-ասել էր Հայկ Կոստանյանը։
Այսօր քաղաքապետարանից հայտնել են, որ ճոպանների միջոցով են քանդման աշխատանքներն իրականացվել և շենքը քանդվել է քաղաքապետարանի թույլտվությամբ։
Նշենք, որ այս շենքը նախկինում պատկանել է ՊԵԿ-ի «Հատուկ կապ» ՓԲԸ-ին: